Ինչ-որ մեկը բավական հմտորեն սրում է իրավիճակը Սև և Կասպից ծովերի տարածաշրջանում...Թուրքիայում անհաջող պետական հեղաշրջման փորձից հետո սրվեց իրավիճակը Թուրքիայի հարևան Հայաստանում...Շատերի կարծիքով դրանք իրար հետ կապ չունեին...Սակայն,երբ այսօր իրավիճակը կրկին կտրուկ սրվեց Ղազախստանում,էլ կասկած չկա,որ այս ամենը ուղորդվում է մեկ կենտրոնից...Համապատասխան երկրներում գոյություն ունեցող սխալներից օգտվող այդ ուժը հմտորեն այն օգտագործում է ամեն մի երկրում իրավիճակը լարելու,իսկ հետո էլ դա իր սեփական շահերին ծառայեցնելու համար...Չէին կարող հենց այնպես զուգատիլ Երևանում և Ալմաաթիում երկու օր տարբերությամբ տեղի ունեցած հարձակումները ոստիկանատների վրա,որի հետևանքով երկու քաղաքներում էլ կան զոհեր և վիրավորներ...Ղազախստանում իրավիճակն այնքան է սրվել,որ երկրի զինված ուժերը բերված է ուժեղացված ռեժիմի ծառայության...
Շատ վտանգավոր խաղի մեջ են ներքաշում մեզ,որից առանց մեծ զոհողությունների դուրս գալու համար ԽԵԼՔ և մեծ ջանքեր են անհրաժեշտ...
Սակայն դեռ պարզ չէ,թե կոնկրետ հյուսիսից,թե արևմուտքից են հովանավորվում իրավիճակը Թուրքիայում,Հայաստանում և Ղազախստանում ապակայունացնող այս ուժերը...Ու պարզ էլ չէ,թե այդ ուժի հետ ինչ հարաբերությունների մեջ են այս երկրների վարչակարգերը...Չի բացառվում,որ համագործակցում են...
Հետաքրքիր է,թե Թուրքիայից,Հայաստանից և Ղազախստանից հետո որտեղ է հեղափոխություն տեղի ունենալու...
Հ.Գ.Քիչ առաջ ԶԼՄ-ները հաղորդեցին,որ Բելառուսի նախագահ Ա.Լուկաշենկոն շտապ հանդիպել է երկրի ՊԱԿ-ի ղեկավար Վալերի Վակուլչիկի հետ...Քննարկվել է Բելառուսում իրավիճակի կտրուկ սրման հարցը...Իսկ Թուրքիան արդեն սպառնացել է վերանայել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները,եթե վերջինս Անկարային չհանձնի Էրդողանի թշնամում՝Ֆ.Գյուլենին,ում պաշտոնական Վաշինգտոնում համարում են իրենց ընկերը...
17:19
15:39
12:33
11:02
20:30
20:26
19:19
13:28
13:04
12:15
11:34
11:09
19:36
19:07
15:44
11:46
11:28
11:09
10:33
10:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03