Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: ԲՀԿ քվոտայով մարզպետի պաշտոնում նշանակված Միրիջանյանն այս առնչությամբ Facebook-ի իր էջում գրել է. «Արմավիրի մարզի սիրելի բնակիչներ, հարգելի գործընկերներ, Լինելով անկուսակցական՝ ԲՀԿ մանդատով նշանակվել եմ ՀՀ Արմավիրի մարզպետ: Ելնելով երկրում ստեղծված քաղաքական իրավիճակից՝ այսօր աշխատանքից ազատման համապատասխան դիմում եմ ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ցանկանում եմ նշել, որ պատասխանատվության շատ բարձր գիտակցումով եմ ընդունել Արմավիրի մարզպետի պաշտոնն ու արել հնարավորը Արմավիրի մարզի զարգացման եւ բնակչության կենսամակարդակի բարելավման համար (այդ մասին են վկայում ձեր ՝ բազմաթիվ երախտիքի խոսքերն ու բարեմաղթանքները): Կարող եմ վստահաբար ասել, որ արդարացրել եմ ի պաշտոնե ինձ վերապահված գործառույթների կատարումը: Արմավիրի մարզի սիրելի բնակիչներ, համայնքապետեր,հարգելի գործընկերներ, համոզված եղեք, որ ի դեմս ինձ դուք ունեք լավ ընկեր ու բարեկամ, որը միշտ ձեր կողքին է լինելու` անկախ հանգամանքներից»: Նշենք, որ աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել նաեւ Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը:
14:36
14:22
13:56
13:45
13:33
13:16
11:45
11:42
11:28
11:08
10:55
10:32
10:13
09:48
09:25
09:08
23:31
15:27
14:27
13:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01