 
            ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամին ՀՀԿ–ական պատգամավոր Արմեն Աշոտյանի բուն հարցը վերաբերում էր Ադրբեջանում գերեվարված ՀՀ քաղաքացիների խնդրին:
Նա վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե արդյոք հասցրել է ճշտել՝ այս պահի  դրությամբ Ադրբեջանում գերեվարված ՀՀ քաղաքացիների, մասնավորապես՝ Բերդավանի բնակիչ Կարենի ճակատագրով որևէ նորություն կա՞, թե՞ ոչ: Բացի դրանից, նա հարցրեց, թե արդյոք հաստատվել է օպերատիվ կապը, որի մասին խոսել էր Դուշանբեում Ադրբեջանի նախագահի հետ:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Ադրբեջանի նախագահի հետ օպերատիվ կապն այս պահին հաստատված չէ: «Բայց աշխատանքներ են կատարվում այդ ուղղությամբ: Կարող եմ գոհունակությամբ նշել, որ վերջին օրերին շփման գծի և հայ-ադրբեջանական գծի սահմանով իրավիճակը անհամեմատ հանդարտ է»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիներին, Փաշինյանն ասաց, որ Կառավարությունն ունի ամփոփ տեղեկանք, որը կարող են փոխանցել Աշոտյանին, որպեսզի հարցերի պատասխանները ստանա:
Աշոտյանը նաև հետաքրքրվեց, թե Ադրբեջանի անդամության հետ կապված ՀԱՊԿ-ում, թեկուզ դիտորդական, կա՞ որևէ գործընթաց, եթե այո, ինչպիսին է  ՀՀ-ի տեսակետը: Նաև հարցրեց, թե նորություններ կան Սիրիայում հայկական զորախմբի տեղակայման գործընթացի իրավական կազմակերպման հետ:
Վարչապետն ուղղեց, որ Սիրիայում զորախումբ չի տեղակայվում, այլ հումանիտար ականազերծման և բժշկական առաքելություն է: Ըստ նրա՝ գործընթացն ընթացքի մեջ է:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի՝ ՀԱՊԿ –ին որպես դիտորդ ներգրավելուն, վարչապետն ասաց, որ այդպիսի որևէ պաշտոնական գործընթաց չկա:
«Այդ մասին կան հրապարակումներ, խոսակցություններ են եղել, և սրա վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը շատ հստակ է, որը մի քանի անգամ հրապարակել է. գիտեք, որ նման հարցերը լուծվում են կոնսենսուսով, և ստեղծված ռազմաքաղաքական վիճակում և հարաբերությունների պայմաններում անիմաստ է նույնիսկ այդ հարցի մասին խոսելը, որովհետև ՀՀ-ը երբեք համաձայնություն չի տա, որ իր բնակավայրերի վրա կրակող պետությունը, ընդ որում ոչ թե կարճաժամկետ, այլ ընդհանրապես դառնա ռազմաքաղաքական մեր կազմակերպության դիտորդ»,- ասաց նա:
 
                                        09:45
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:01
 
                                        18:44
 
                                        18:22
 
                                        18:01
 
                                        17:35
 
                                        17:17
 
                                        17:07
 
                                        16:55
 
                                        16:47
 
                                        16:29
 
                                        16:12
 
                                        15:45
 
                                        15:23
 
                                        15:06
 
                                        14:46
 
                                        14:22
 
                                        14:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
 
                                        09:45
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:01
 
                                        09:56
 
                                        09:46
 
                                        09:33
 
                                        09:24
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:46
 
                                        09:35
 
                                        09:22
 
                                        09:12
 
                                        09:00
 
                                        09:56
 
                                        09:43
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:01
 
                                        10:01
 
                                        09:46
 
                                        09:36
 
                                        09:26
 
                                        09:13
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:33
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:19
 
                                        09:01
 
                                        09:36
 
                                        09:28
 
                                        09:55
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:02
 
                                        09:46
 
                                        09:32
 
                                        09:16
 
                                        09:01
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:34
 
                                        09:18
 
                                        09:02
 
                                        09:56
 
                                        09:42
 
                                        09:33