«Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի և ենթակայանի» կառուցման աշխատանքներն ընթանում են լայն թափով ու ժամանակացույցին համապատասխան: Այդ մասին այսօր «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունում կայացած աշխատանքային հանդիպման ժամանակ տեղեկացրել է Իրանի էներգետիկայի նախարարության կողմից ծրագրի համակարգող և վերահսկող Սեթ Զաման Հուսեյնին: Գծի շինարարությունը բաժանված է վեց հատվածների և ընդգրկում է Գեղարքունիքի, Վայոց Ձորի ու Սյունիքի մարզերը: Ընթացիկ տարում մոնտաժվել է 70 հենարան և կատարվել են 90 հիմքերի բետոնացման աշխատանքներ: Ամբողջությամբ ձեռք է բերվել ծրագրում ներառված «Նորավան» ենթակայանի տարածքը, կառուցվել է պարիսպ, փորվել է ղեկավարման շենքի հիմքը:
Իրանցի գործընկերների՝ ծրագրի կապալառու «Սանիր» ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Արտակ Հովակիմյանը նշել է, որ ընկերության համար կարևոր նշանակություն ունի ծրագրի շրջանակներում աշխատանքների իրականացման բարձր որակն ու ժամանակացույցից հետ չընկնելու հանգամանքը: Նրա խոսքով «Իրան-Հայաստան 400 կՎ 3-րդ էլեկտրահաղորդման գիծն և «Նորավան» ենթակայանը մեծ դեր ու նշանակություն ունեն Հայաստանի և Իրանի էներգահամակարգերի միջև էլեկտրաէներգիայի փոխանակման հզորության մեծացման, ինչպես նաև երկու երկրների էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքի հուսալիության ապահովման գործում:
Իրանցի գործընկերները հայտնեցին նաև, որ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության գլխավոր տնօրենի խորհրդով հանդիպել են էլեկտրաէներգետիկական ոլորտի հայկական արտադրողների հետ և արդեն իսկ ունեն պայմանավորվածություններ հետագա համագործակցության համար, ինչը դրականորեն կազդի տեղական շուկայի զարգացման վրա:
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02