Գեղարքունիքի մարզպետարանի, Գավառի քաղաքապետարանի աշխատակազմերի, մարզպետարանի եւ քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հիմնարկների աշխատակիցները, Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանի եւ Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի գլխավորությամբ, հոկտեմբերի 4-ի կեսօրից ծաղիկներ են խոնարհում Շառլ Ազնավուրի դիմանկարի առջեւ, որը տեղադրվել է Գավառ քաղաքի կենտրոնական հրապարակում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի քաղաքապետարանի աշխատակազմից, ծաղկեդրումը կշարունակվի հոկտեմբերի 4-ին եւ 5-ին և կավարտվի երեկոյան մոմավառությամբ: Հոկտեմբերի 6-ին Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում կկատարվի Շառլ Ազնավուրի հիշատակի հոգեհանգստյան կարգ՝ ձեռամբ Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանի: «Մարդիկ ամենայն ակնածանքով են խոնարհվում մեծանուն հայ Շառլ Ազնավուրի հիշատակի առջեւ, ի խորոց սրտի կսկծում նրա մահը:
Նրանք Գավառի հրապարակ են գալիս ինքնաբուխ, ծաղիկներ խոնարհում ու Ազնավուրի դիմանկարի առջեւ խոնարհվում սրտանց՝ իրենց հետ տանելով մեր ազգային հերոսի հոգու պայծառ շողը, անմար հիշատակը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեցին Գավառ քաղաքի կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչները: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի տեղեկացմամբ՝ Շառլ Ազնավուրի դիմանկարի առջեւ ծաղկեդրման եւ մոմավառության արարողություններ են տեղի ունենում նաեւ մարզի մյուս քաղաքային եւ գյուղական բնակավայրերում:
Խոսրով Խլղաթյան
14:36
14:22
13:56
13:45
13:33
13:16
11:45
11:42
11:28
11:08
10:55
10:32
10:13
09:48
09:25
09:08
23:31
15:27
14:27
13:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01