Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը հավաստագրեր է հանձնել «Ներառական կրթություն» թեմայով մոդուլային ուսուցման դասընթացի մասնակիցներին: Երևանի քաղաքապետարանի և «Հույսի կամուրջ» հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության ՀԿ-ի կողմից կազմակերպված դասընթացին մասնակցել են կրթության առանձնահատուկ պայմանների հատուկ կարիք ունեցող երեխաների հետ աշխատող դպրոցների տնօրենները և բազմամասնագիտական թիմը: Ողջունելով նմանատիպ դասընթացների կազմակերպումը՝ Երևանի քաղաքապետի տեղակալն առանձնակի կարևորել է ներառական կրթություն իրականացնող աշխատակիցների մասնագիտական վերապատրաստումը:
«Վստահ եմ, որ բոլորդ ունեք հանրակրթական տարբեր ծրագրերի և կոնֆերանսների մասնակցության բազում հավաստագրեր, սակայն սա, ըստ իս, յուրօրինակ է ձեզ համար, ձեր մասնագիտական փորձի համար: Համոզված եմ, որ այս դասընթացի շրջանակում սերտածը մեծապես կնպաստի ներառական կրթություն ապահովող մեր դպրոցներում այն նպատակային կիրառելու համար: Նաև ուրախ եմ, որ ընձեռվում է մասնագիտական նման պատրաստություն անցնելու հնարավորություն, ինչը մեծապես նպաստում է, որ կարողանանք էլ ավելի տարածել ներառական կրթության թե քարոզչության և թե մասնագիտական հմտությունները: Շնորհավորում եմ և շնորհակալ եմ նմանօրինակ ծրագրերին ձեր ակտիվ և պատրաստակամ մասնակցության համար, որոնք համոզված եմ, կտան ցանկալի արդյունք և կունենան տրամաբանական զարգացումներ»,- ընդգծել է Արամ Սուքիասյանը:
«Հույսի կամուրջ» հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության ՀԿ տնօրեն Սուսաննա Թադևոսյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետարանին` նմանատիպ նախաձեռնությունների կյանքի կոչմանն աջակցելու համար, նկատելով, որ Երևանն իսկապես օրինակելի է ներառական կրթություն իրականացնելու տեսակետից:
Հարկ է նշել, որ դասընթացի շրջանակում ներկայացվել են հանրակրթական պետական չափորոշիչով սահմանված նորմատիվները, հաշմանդամություն ունեցող երեխաներին տրվելիք անհրաժեշտ պայմանների և հարմարեցված միջավայրի ապահովման միջոցով կրթության գործընթացին առավելագույն մասնակցության խնդիրները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47