Ինչպե՞ս եք գնահատում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները, կա՞ն խնդիրներ, որոնք դեռևս համարվում են մտահոգիչ. «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկմանը հիմնական զեկուցող ԱԳ փոխնախարար Ռուբեն Ռուբինյանից հետաքրքրվեց ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:
«Որովհետև մեր երկրի համար աննախադեպ ներկայացուցչական միջոցառում է նախատեսվում ՀՀ-ում: Օբյեկտիվորեն մինչ օրս ներկայացվել է ներկայացուցչական կազմը, բայց հորդորում եմ նաև ներկայացնել այն արտաքին քաղաքական ակնկալիքները, որոնք սպասում ենք՝ արձանագրելու որպես ձեռքբերում գագաթնաժողովի արդյունքում»,-ասաց նա:
ԱԳ փոխնախարար Ռուբինյանը հավաստիացրեց, որ նախապատրաստական աշխատանքներն ընթանում են ըստ պլանավորվածի, և համապատասխան գերատեսչություններն աշխատում են, որ ամեն ինչ լավ կազմակերպված լինի:
Ինչ վերաբերում է արտաքին քաղաքական կոնտեքստին, ապա ասաց, որ տեղյակ են, որ ժամանելու են բազմաթիվ պետությունների ու կառավարությունների ղեկավարներ, նախարարներ, այդ թվում այնպիսի պետությունների ղեկավարներ, ինչպիսիք են Ֆրանսիան, Կանադան: «Սա յուրահատուկ հնարավորություն է ՀՀ-ի համար խթանել հարաբերություններն այնպիսի աֆրիկյան երկրների հետ, որոնց հետ կապերի հնարավորությունը բավական սահմանափակված է ,և այսպիսի մասշտաբի միջոցառումը միանշանակ կբարձրացնի ՀՀ-ի հեղինակությունը»,-ասաց նա:
Ֆարմանյանը հավելեց, որ ՀՀ-ի ներգրավվածությունը Ֆրանկոֆոնիային ինքնին նպատակներից մեկն էլ եղել է որպես կամուրջ դիտարկել համագործակցության այնպիսի երկրների հետ, որոնց հետ, երբեմն, միայն ՄԱԿ-ի շրջանակներում են համագործակցում:
«Բայց այդուհանդերձ գագաթնաժողովն ունենալո՞ւ է հռչակագիր, երկկողմ հարաբերությունների ձևաչափ, իհարկե, ծանրակշիռ պետության ղեկավարի այցը կարևոր տեղեկատվական առիթ է, բայց կարևոր է ձեռքբերումների առումով: Մասամբ տեղյակ լինելով՝ ներկայացնել այն, ինչ սպասում ենք բովանադակային առումով»,-հարցրեց նա:
Պատգամավորը նաև տեղեկացրեց, որ ՀՀ-ի ներգրավվածությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանն ինչ-որ առումով սիմետրիկ պատասխան է եղել Ադրբեջանի ներգրավվածությանը իսլամական կոնֆերանսի կազմակերպությունում դիրքորոշումների բալանսավորման տեսանկյունից:
Ռուբեն Ռուբինյանը նշեց, որ կարող է երկար խոսել արդյունքների, նախատեսվող հանդիպումների մասին: «Ժամանակը չի հերիքի, բայց միաժամանակ կարող եմ ասել, որ կարևոր փուլ է ՀՀ-ի համար՝ հաշվի առնելով նաև վերջերս տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները ՀՀ-ում, և շատ կարևոր է, որ, ըստ էության, ՀՀ-ն այժմ վերահարաբերվում է արտաքին մեր բարեկամ գործընկերների հետ, և այս կոնտեքստում կարևոր է, որ մենք վերստին ծանոթացանք մեր գործընկերների հետ, և սրան են միտված լինելու հանդիպումները, և սա ցույց է տալիս, որ ՀՀ-ում չնայած քաղաքական փոփոխություններին, կայունությունը պահպանվել է, ՀՀ-ի պետական համակարգը գործել է անխափան, ՀՀ-ի քաղաքական համակարգը բավական կայացած է, որպեսզի այսպիսի մասշտաբի միջոցառումը տեղի ունենա և տեղի ունենա պատշաճ կազմակերպված»,-եզրափակեց նա:
15:44
15:32
15:16
15:02
14:45
14:36
14:23
14:14
14:04
13:37
13:22
13:04
12:45
12:38
12:22
12:00
11:48
11:35
11:23
11:18
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:45
09:34
09:17
09:03
09:45
09:35
09:33
09:16
09:01
09:55
09:47
09:35
09:27
09:16
08:23
09:53
09:45
09:33
09:15
09:02
09:57