 
            «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկմանը ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանը նկատեց, որ կան տեղեկություններ, որ Ֆրանկոֆոնիայի միջոցառմանը գնումների գործընթացն իրականացվում է հապճեպ, երբեմն նույնիսկ ընթացակարգը խախտումով է իրականացվում: Ըստ պատգամավորի՝ բյուջեն հսկայական է ծախսվում, շուրջ մեկ մլրդ, և հիմնական զեկուցող ԱԳ փոխնախարար Ռուբեն Ռուբինյանից հետաքրքրվեց, թե ո՞վ է  պատասխանատուն բյուջեի համար, որպեսզի խորհրդարանը կարողանա իր վերահսկողությունն իրականացնել:
Բացի այդ ԱԺ պատգամավորը նաև հարցրեց, թե ԱԺ-ի ներգրավվածությունն այդ միջոցառմանն ինչպիսին է լինելու: «Եթե չի լինելու, դրա մասին ասեք, եթե լինելու է, էլի ասեք, որպեսզի վաղօրոք Աժ պատգամավորները կարողանան պլանավորել և օգտակար լինել, որովհետև բոլորս ՀՀ ենք ներկայացնելու, ԱԺ-ի շահագրգռվածությունը պակաս չէ, քան կառավարությանը»,-ասաց նա:
ԱԳ փոխնախարար Ռուբինյանը նշեց, որ տեղյակ է, որ պատգամավորները որևէ հրավեր չեն ստացել: «Ոչ ոք չի ստացել, բայց հրավերներ կլինեն, և վստահեցնում եմ՝ ԱԺ-ն անմասն չի մնա Ֆրանկոֆոնիայից»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է ընթացակարգերին, ապա շեշտեց, որ գնումների ժամանակ որևէ խախտում չի եղել և չի լինի, և շրջանառվող լուրերը չեն համապատասխանում իրականությանը:
Աշոտյանը նշեց, որ կարևոր է, որ ընթացակարգային խախտումները նրան հայտնի չեն, և հույս հայտնեց, որ այդպես էլ կա:
«ԱԺ-ն պատգամավորներին հրավիրելու և ներգրավելու հետ կապված՝ ասեմ՝ այո, հրավերների ակնկալիքը բացառապես պայմանավորված է նախապես տեղեկացված լինելու հանգամանքով, այլ ոչ թե մեզ պարտադիր կերպով որևէ տեղ հրավիրելու ցանկությամբ: Հսկայական հյուրերի ցանկում ՀՀ-ն ներկայացնող մարդկային ներուժը մեծ չէ, որպեսզի ամբողջությամբ անտեսվի ԱԺ-ի այն հսկայական կարողությունը, ներուժը, որ կարող է  ծառայել երկիրն այդ օրերին լավագույնս ներկայացնելու համար»,-ասաց նա:
 
                                        11:16
 
                                        11:02
 
                                        10:46
 
                                        10:33
 
                                        10:06
 
                                        09:55
 
                                        09:45
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:01
 
                                        18:44
 
                                        18:22
 
                                        18:01
 
                                        17:35
 
                                        17:17
 
                                        17:07
 
                                        16:55
 
                                        16:47
 
                                        16:29
 
                                        16:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
 
                                        09:55
 
                                        09:45
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:01
 
                                        09:56
 
                                        09:46
 
                                        09:33
 
                                        09:24
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:46
 
                                        09:35
 
                                        09:22
 
                                        09:12
 
                                        09:00
 
                                        09:56
 
                                        09:43
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:01
 
                                        10:01
 
                                        09:46
 
                                        09:36
 
                                        09:26
 
                                        09:13
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:33
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:19
 
                                        09:01
 
                                        09:36
 
                                        09:28
 
                                        09:55
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:02
 
                                        09:46
 
                                        09:32
 
                                        09:16
 
                                        09:01
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:34
 
                                        09:18
 
                                        09:02
 
                                        09:56
 
                                        09:42