Որեւէ նահանջ չի եղել, ինչ ասում ենք՝ ասում ենք: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով նախօրեին Գագիկ Ծառուկյանի տված հարցազրույցում: Հարցին, թե արդյոք ԲՀԿ-ն նահանչեց, քանի որ մինչ այդ հայտարարվում էր, որ դեմ են արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին անցկացնելուն, իսկ Գագիկ Ծառուկյանն ասաց, որ դեմ չեն եւ պատրաստ են դրան, Միքայել Մելքումյանն արձագանքեց. «Որեւէ նահանջ չի եղել. քաղաքականությունի դինամիկ գործընթաց է եւ այսօր որեւէ գրավոր փաստաթուղթ չկա: Ասվել է, որ բանակցությունները շարունակվում են, կլինեն շփումներ: Որեւէ քաղաքական ուժ շահագրգռված չէ երկիրը տանել ցնցումների: Վարչապետի հետ պայմանավորվածությունն այնպիսին է, որ կլինեն շփումներ, եւ վերջնական եզրակացությունները կանենք: Պետական մոտեցումները միշտ գերակշռելու են կուսակցական մոտեցումներին: Մնացած բոլորը, եթե դա առայժմ իրավական փաստաթուղթ չի, որեւէ պրոցես չի գնացել, մնացածը մնում են հռետորաբանության շրջանակներում»:
Նա ներկայացրեց նաեւ այն սցենարները, որոնք քննարկվել են հոկտեմբերի 2-ի երեկոյան ԱԺ-ում երեք քաղաքական ուժերի ներկայացուցիչների եր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ. «Քննարկվել են բոլոր տիպի սցենարները, սցենար համար մեկ, որ ստորագրվի հուշագիր առ այն, որ առաջադրումներ չեն լինելու, բայց ընտրությունը լինելու է, ենթադրենք, գարնանը: Սցենար համար երկու՝ ընտրությունը լինում է դեկտեմբերին, բայց հուշագիր չի ստորագրվում: Սցենար համար երեք. Դեկտեմբերի դեպքում էլ է հուշագիր ստորագրվում: Սրանք տեղեկատվության փոխանակումներ են եղել. երբ կլինեն վերջնական շփումներ, բանակցություններ, այդ դեպքում վերջնական որոշում կլինի: Մենք մեր քաղաքական մարմնի որոշում դեռ չունենք»:
Հարցին, թե «ԱԺ կանոնակարգ» օրենքի աղմուկ հանած օրինագիծը ԱԺ բերելիս այդ մասին չե՞ն մտածել, Մելքումյանը պատասխանեց. «Այդ օրենքում խորքային, արմատական բաներ մի փնտրեք: Ընդամենը եղել է մեր պատգամավորների աշխատանքի բնականոն գործունեությունը կազմակերպելու գործընթաց»:
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02