ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Ֆրեզնոյից ժամանած ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանին, ով Հայաստանում է մարդասիրական առաքելությամբ: Նրա գլխավորած պատվիրակությունը` Ամերիկայի Միացյալ Նահանգներից 30-ից ավելի բազմափորձ բժիշկներ, Հանրապետության մարզերում իրականացնում է նեղ մասնագիտական խորհրդատվություն, բժշկական միջամտություններ: Պերճ Աբգարյանը նշել է, որ մասնագիտական խմբերը (գինեկոլոգներ, մանկաբույժներ, մանկական և ընդհանուր վիրաբույժներ) արդեն այցելել են Շիրակի և Լոռու մարզեր, ատամնաբուժներից կազմված խումբն իր մասնագիտական առաքելությունն իրականացրել է Գյումրու որբանոցում, մեծ ծավալի աշխատանք է կատարվել Աշտարակում: Իսկ շաբաթվա վերջ կմեկնեն Արցախ: «Մեր հաջողությունը ձեր հաջողությունն է, ուստի շարունակական համագործակցության ակնկալիքով, ուզում ենք արդյունավետ աշխատել` նախարարության առաջնահերթությունները հիմք ընդունելով»,- ընդգծել է պատվավոր հյուպատոսը: Կարևորելով իրականացվող աշխատանքը` Արսեն Թորոսյանը նշել է, որ հայաստանցի բժիշկներին մեծ նպաստ կբերի գործընկերների լավագույն և առաջադեմ փորձի փոխանակումը, մասնագիտական կարողություններով ու հմտություններով կիսվելը, ինչպես նաև այցի օրերին տեղի բժիշկների հետ համատեղ մասնագիտական աշխատանք իրականացնելը: «Մեր բժիշկները լավն են, ստացիոնար ծառայությունը բավարար հիմքեր ունի, բժշկական հաստատությունները, այդ թվում մարզերում, հագեցած են անհրաժեշտ սարքերով, մնում է բարելավել գործնական հմտությունները, և այս ոլորտում կապահովվի զարգացում»,- ասել է նախարարը: Անդրադառնալով Առողջապահության նախարարության քաղաքականությանը և խնդիրներին` Արսեն Թորոսյանն առաջնահերթություն է համարել հիվանդությունների կանխարգելումը, առաջնային օղակի օպտիմալ մոդելի ստեղծումը, ուռուցքաբանության ոլորտի զարգացումը` վաղ հայտնաբերումից մինչև պալիատիվ բուժում, սքրինինգների ընդլայնումը, բժշկական ապահովագրությունը: Պերճ Աբգարյանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու ոչ միայն բժշկական առաքելությամբ, այլև բժիշկների վերապատրաստման և նշված հարցերի շուրջ ունեցած փորձը տրամադրելու առումով: Նշենք, որ ԱՄՆ-ից ժամանած պատվիրակությունն իր հետ բերել է բժշկական սարքավորումներ և դեղեր Հայաստանի և Արցախի բժշկական հաստատություններին նվիրաբերելու նպատակով:
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15