 
            Հայաստանի ազգային արխիվի հրատարակչական բաժնի գլխավոր արխիվագետ Անահիտ Քոչարյանն «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ 1946 թվականին Ազնավուրյան ընտանիքը դիմել է Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ներգաղթի կոմիտեին՝ Խորհրդային Հայաստան տեղափոխվելու խնդրանքով:
Արխիվում պահվում են Ազնավուրյանների խնդրագրերն ու ձեռագիր ինքնակենսագրականները: «Ազնավուրի մայրը` Քնար Բաղդասարյան –Ազնավուրյանը, իր ինքնակենսագրականում գրել է, որ ծնվել է 1902 թվականի նոյեմբերի 16-ին: Դերձակուհի է եղել: Նրանց տանը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ապաստան են գտել հայ բանաստեղծ, ֆրանսիական դիմադրության շարժման մարտիկ Միսաք Մանուշյանն ու նրա կինը` Մելինե Մանուշյանը:
Նույն փաստաթղթերում պահվում է նաև Շառլ Ազնավուրի հոր` Մամիկոն Ազնավուրյանի ինքնակենսագրությունը, ով ծնվել է 1897 թվականի մայիսի 26-ին: Եղել է դերասան, միաժամանակ նաև ճաշարանի կառավարիչ: «Հորս անունը Միսաք Ազնավուրյան է` արհեստով խոհարար, մորս անունը Հայկանուշ , ով ապրում է Թիֆլիսում, ծնունդով Ախլցխացի է»,-նշված է Մամիկոն Ազնավուրյանի ինքնակենսագրականում: Մամիկոն Ազնավուրյանը հիշատակել է նաև իր երկու քույրների` Աստղիկ Երեմյանի և Արուսյակ Ազնավուրյանի մասին, ովքեր ապրել են Խորհրդային Հայաստանում:
Ազնավուրի հայրը ունեցել է միջնակարգ կրթություն:

Քնար և Մամիկոն Ազնավուրյանները թատերական խմբով եղել են Իզմիրում, ապա Սալոնիկում, որտեղ և ծնվել է Աիդա Ազնավուրյանը:Նա իր ինքնակենսագրականում նշում է, որ ծնվել է հունվարի 13-ին: Տասը տարեկանից կրթություն է ստացել գեղարվեստական վարժարանում, ապա խաղացել թատրոններում, երգել տարբեր բեմերում:
Անահիտ Քոչարյանն ասաց, որ Շառլ Ազնավուրի ինքնակենսագրականը ինչ-ինչ պատճառներով չի հասել արխիվ:
Ազգային արխիվի սփյուռքահայության մշակութային կապերի կոմիտեի ֆոնդում է պահվում նաև Խորհրդային Հայաստանի կազմավորման 50 ամյակի կապակցությամբ Մամիկոն Ազնավուրյանի շնորհավորանքը:
Ֆրանսիայի վերաբերյալ Հայաստանի ազգային արխիվի հրատարակչական բաժնի գլխավոր արխիվագետն առանձնացրեց լեգիոներներին առնչվող փաստաթղթերը, որոնցից է օրինակ 1944 թվականին Ֆրանսիայում գրված նրանց երդման տեքստը, Ֆրանսիական դիմադրողական շարժման մասնակից հայերի անվանացուցակը:
«Հայաստանի ազգային արխիվում, Առաջին հանրապետության արտգործնախարարության արխիվում, նաև Ամենայն հայոց կաթողիկոսի դիվանի փաստաթղթերում պահվում են նաև կապիտան Պուադեբարին վերաբերող փաստաթղթեր, ով Ֆրանսիայի Լիոն քաղաքի միսիոներներից էր, և հայտնի էր Անդրկովկասում 1918-1920 թվականներին հայանպաստ գործունեությամբ: Նա շատ մեծ աջակցություն է ունեցել նաև Կարսի հարցի լուծման հարցում»,-ասաց նա:
Գլխավոր արխիվագետը նշեց, որ Կովկասում 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին գործել է «Կովկասյան մետալուրգիական և արդյունաբերական ընկերություն»-ը, որը շատ մեծ գործունեություն է ծավալել պղնձահանքերի շահագործման բնագավառում, համագործակցել հայտնի ընկերությունների հետ:
 
                                        10:33
 
                                        10:06
 
                                        09:55
 
                                        09:45
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:01
 
                                        18:44
 
                                        18:22
 
                                        18:01
 
                                        17:35
 
                                        17:17
 
                                        17:07
 
                                        16:55
 
                                        16:47
 
                                        16:29
 
                                        16:12
 
                                        15:45
 
                                        15:23
 
                                        15:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
 
                                        09:55
 
                                        09:45
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:01
 
                                        09:56
 
                                        09:46
 
                                        09:33
 
                                        09:24
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:46
 
                                        09:35
 
                                        09:22
 
                                        09:12
 
                                        09:00
 
                                        09:56
 
                                        09:43
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:01
 
                                        10:01
 
                                        09:46
 
                                        09:36
 
                                        09:26
 
                                        09:13
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:33
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:19
 
                                        09:01
 
                                        09:36
 
                                        09:28
 
                                        09:55
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:02
 
                                        09:46
 
                                        09:32
 
                                        09:16
 
                                        09:01
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:34
 
                                        09:18
 
                                        09:02
 
                                        09:56
 
                                        09:42