Օգոստոսի պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում վաճառվել է 1619 բնակարան, ինչը 264 միավորով (կամ 19,5 տոկոսով) գերազանցում է անցյալ տարվա նույն ամսվա մակարդակը: Այս թվից բնակարանների առուվաճառքի 1090 գործարք (կամ 67 տոկոսից ավելին) բաժին է ընկել երկրի մայրաքաղաքին: Ընդհանուր ցուցանիշում մարզերի բաժինը տատանվում է 0,4 տոկոսից (Վայոց ձոր) մինչեւ 8,7 տոկոս (Կոտայք) սահմաններում: Հաշվետու ամսում մայրաքաղաքում վաճառվել է 194 բնակարանով (կամ գրեթե 22 տոկոսով) ավելի, քան մեկ տարի առաջ: Հանրապետության քաղաքների շարքում Երեւանն աճի տոկոսներով ամենեւին առաջատարը չէ: Օրինակ՝ Արագածոտնում օգոստոսին բնակարանների առուվաճառքի գործարքների քանակությունը տարեկան կտրվածքով աճել է գրեթե 1,9 անգամ: Սակայն եթե դիտարկենք թվային ցուցանիշներով, ապա այնտեղ պատկերը շատ ավելի համեստ է. անցյալ տարվա օգոստոսին վաճառվել է 9 բնակարան, ընթացիկ տարվա հաշվետու ամսում՝ 17:
Մայրաքաղաքում է կենտրոնացված հանրապետական բնակֆոնդի կեսից ավելին: Դե, իսկ ըստ բնակարանային շուկայի դինամիկության՝ Երեւանը մարզերին գերազանցում է: Բնակարանների գնորդների թվաքանակով մայրաքաղաքը առաջ է անցնում բոլոր մարզերին միասին վերցրած: «Միլիոնանոց» Երեւանը շատ ավելի մեծ հնարավորություններ է ընձեռում հենց մեգապոլիսի մեջ բնակության վայրի փոփոխության համար, քան ոչ մեծ քաղաքներում: Դրանից բացի, մայրաքաղաքում բնակարանները գրավիչ են ինչպես մարզերի բնակիչների, այնպես էլ արտասահմանցիների համար: Վաճառքի դինամիկայի վրա անդրադառնում է նաեւ այնպիսի գործոնը, ինչպիսին է հիփոթեքի դեպքում պետական աջակցությունը Երեւանի նորակառույցներում բնակարաններ ձեռք բերելիս:
Ստորեւ ներկայացված աղյուսակում ըստ մայրաքաղաքի վարչական շրջանների բերված են բնակարանի 1 քառ.մ մակերեսի միջին շուկայական գները: Գների դրամից ԱՄՆ դոլարի փոխանցումը կատարվել է Հայաստանում արժույթների փոխարժեքի հիման վրա՝ աղյուսակում նշված ամսվա համար:
Նշենք, որ պաշտոնական վարկածով գներն անշեղորեն աճում են: Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում բնակարանները թանկացել են: Օգոստոսին ամենամեծ տարեկան աճը գրանցվել է Կենտրոն վարչական շրջանում (19,7 տոկոսով), ամենափոքրը՝ Նուբարաշենում (0,8 տոկոսով): Շատերը սա կապում են երկրի կյանքում դրական փոփոխությունների սպասումների հետ, որոնք կարող են փոխել մեր քաղաքացիների միգրացիայի վեկտորը:
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15