«Արմ-Աերո» ընկերության 11 աշխատակիցներ սեպտեմբերի 30-ից անժամկետ արձակուրդի են ուղարկվել. նրանց ընկերության ղեկավարությունը հայտնել է, որ ուղղաթիռ չունեն, որպեսզի շահագործեն: Հրամանատար-հրահանգիչ Կարեն Վարդանյանն այսօր՝ սեպտեմբերի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ իրենք պահանջում են իրենց նոր ուղղաթիռ տրամադրեն կամ հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Պնախարար Դավիթ Տոնոյանի հետ՝ որպեսզի քննարկեն խնդիրը։
Նշենք, որ ընկերությունը ուղղաթիռով քաղաքացիական փոխադրումներ է իրականացնում, նաեւ սրսկումներ անտառներում: «Ավիացիայի օրվա կապակցությամբ մեզ աշխատանքից ազատել են, ուղղաթիռի հին լինելու պատճառով շահագործումից հանել են, նոր ուղղաթիռ էլ ասում են վերեւներից պահանջեք: Հիմա չգիտենք վերեւը ՊՆ-ն է, թե Կառավարությունը, որ իմանանք ումից պահանջենք»,- ասաց Կարեն Վարդանյանը:
Հրամանատար- հրահանգիչը նշեց, որ իրենք սկզբում գործել են «Արարատ-ավիա» ընկերության կազմում, այնուհետեւ դրա լուծարումից հետո 2003 թվականին ստեղծվել է «Արմ-Աերո» ընկերությունը, որը գործել է Պաշտպանության նախարարության կազմում։
«Մենք տարեկան 100 միլիոն դրամ եկամուտ ենք փոխանցել ՊՆ-ին։ Քաղաքացիական փոխադրումներ ենք իրականացրել դեպի Տաթեւ, նույնիսկ Շառլ Ազնավուրին ենք տեղափոխել Տաթեւ։ Բացի այդ թրթուրների դեմ սրսկումներ ենք արել անտառներում։ Հիմա մեզ հրաժարվում են նոր ուղղաթիռ տրամադրել, մենք փաստորեն գլացավանք ենք իրենց համար»,-ասաց Կարեն Վարդանյանը։
Կարեն Վարդանյանը նշեց, որ իրենք այս հարցով դիմել են Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին, նաեւ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, սակայն վերջինս չի ցանկանում իրենց ընդունել։
«Հնարավոր է, որ նույնիսկ նախարարին էլ չեն տեղեկացրել, որ մենք հանդիպում ենք պահանջում։ Նաեւ վարչապետին ենք նամակ գրել, որ հանդիպենք եւ ավելի մանրամասն ներկայացնենք իրավիճակը»,-ասաց Կարեն Վարդանյանը։
17:33
16:22
12:04
10:03
18:34
16:32
15:58
15:38
15:13
13:24
13:09
12:48
12:32
12:13
10:10
17:39
16:26
16:04
15:48
15:33
13:24 21.06.25
16:22 22.06.25
12:32 21.06.25
15:58 21.06.25
15:13 21.06.25
12:04 22.06.25
10:03 22.06.25
13:09 21.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03