Լուսինե Ալավերդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Երկրում պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել: Այս իրավիճակում, կարծում եմ, մեղավորներ որոնելու ժամանակը չէ: Այդ վերլուծությունները կարվեն այն ժամանակ, երբ իրավիճակը բարեհաջող կերպով` առանց արյունահեղության կհանդարտեցվի: Կարծում եմ, որ այս իրավիճակում, ոչ միայն կարևոր են այդ գործողությունն իրականացրած «Սասնա ծռեր» ազատամարտիկների ջոկատի և ոստիկանության գործողությունները, այլ նաև հանրության` գործողության առաջնային կողմ չհանդիսացող, բայց կողմերից որևէ մեկին սատարող անձանց և խմբերի պահվածքն ու գործողությունները: Նրանց կողմից հնչեցված յուրաքանչյուր միտք, յուրաքանչյուր կոչ կարող է անդառնալի հետևանքներ ունենալ: Պետք չէ ոչինչ չտվող հանրահավաքներ կազմակերպել և իրավիճակը լարող հայտարարություններ անել: Այս իրավիճակում, իրադարձությունների ամենավտանգավոր զարգացումն այն կլինի, որ իրավիճակը քաոսային դառնա և դուրս գա վերահսկողությունից: Կողմերից և ոչ մեկը չպետք է անի այնպիսի քայլեր, որոնք դեպքերը կտանեն այդ ուղղությամբ: Շատ կարևոր է, որ բոլոր գործողություններն իրականացվեն սառը տրամաբանությամբ և ոչ ոք չտրվի էմոցիաներին: Ցանկացած քայլ ձեռնարկելիս, պետք է լավ հիշել, որ սահմանից այն կողմ կան մարդիկ, կամ մարդանման երևույթներ, ովքեր հարմար առիթի են սպասում, որ մեզ հոշոտեն, իսկ սահմանին կանգնած է մեր սահմանները պաշտպանող զինվորը և մեր քայլերից է նաև կախված այդ զինվորի անվտանգությունը: Կարծում եմ` բոլորը կհասկանան իրավիճակի լրջությունը և իրենց ադեկվատ կդրսևորեն:
Այս պարագայում ինձ մնում է միայն կոչ անել և հորդորել հրապարակում հավաքված մարդկանց, որ գնան տուն և աղոթեն, որ իրավիճակը հանդարտվի առանց զոհերի և առանց արյունահեղությամբ:
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
11:33
11:09
10:33
10:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44