Ախալցխայի հայկական գերեզմանատանը ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի նախնիների շիրիմի մոտ տեղի է ունեցել հոգեհանգստյան արարողություն, որը կատարել է Ախալցխայի հոգևոր տեսուչ Տեր Հակոբ Աբեղա Սահակյանը։ Մարդիկ ծաղիկներ են խոնարհել Ազնավուրի նախնիների շիրիմին։
akhaltskha.net-ի հաղորդմամբ, ախալցխացիների հետ միասին հոգեհանգստյան արարողությանը ներկա է եղել նաև Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Գիորգի Կոպաձեն։ Պատգամավորը իր խոսքում նշել է, որ Ազնավուրի կորուստը ցավ է ոչ միայն հայ ժողովրդի համար, այլև վրաց ժողովրդի։ Նա նաև խոստացել է, որ քաղաքապետարանում պատգամավորների հետ միասին առաջ է քաշելու այն հարցը, որ Ախալցխայում Շառլ Ազնավուրի անունով փողոց անվանվի։
Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզի Սեն Ժերմեն դե Պրե թաղամասում, հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում։ Ծննդյան անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրյան: Ազնավուրի հայրը ծնվել էր Ախալցխայում, արմատներով Էրզրումից էր, իսկ մայրը՝ Քնար Բաղդասարյանը, Իզմիրից էր, Հայոց ցեղասպանության ականատես փրկվածներից: Շառլի հայրը երիտասարդ տարիներին ապրել էր Թբիլիսիում, ուր աշխատանքի համար տեղափոխվել էր նրա ընտանիքը (Շառլի պապը Թբիլիսիի գլխավոր կառավարչի անձնական խոհարարն էր)։
Նշենք, որ Ազնավուրի անունով կոչվել են հրապարակ Երևանում, Վաղարշապատի դրամատիկական թատրոնը, իսկ 2000 թ-ին Գյումրիում՝ նրա անվան հրապարակում, կանգնեցվել է հուշարձանը: Ազնավուրի մոմե արձանը 2004 թ-ին դրվել է Մադամ Տյուսոյի թանգարանում: 2009 թ-ին Երևանում բացվել է Ազնավուրի թանգարանը:
Հիշեցնենք, որ լեգենդար Շառլ Ազնավուրը կյաքից հեռացել է 94 տարեկանում, 2018թ.-ի հոկտեմբերի 1-ին: Նա հուղարկավորվել է ընտանեկան գերեզմանատանը` Փարիզից ոչ հեռու գտնվող Մոնֆոր-լ’Ամորիում։
13:56
13:42
13:23
13:06
12:44
12:21
12:03
11:49
11:33
11:22
10:58
10:49
10:35
10:09
09:45
09:22
09:03
13:43
13:36
13:04
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | ||||||
3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
24 | 25 | 26 | 27 | 28 |
09:41
09:32
09:19
09:02
09:44
09:32
09:18
09:01
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:49
09:35
09:17
09:01
09:45
09:35
09:18
09:02
09:56
09:44
09:32
09:17
09:02
09:58
09:45
09:34
09:18
09:02
09:53
09:42
09:27
09:53
09:38
09:27
09:15
09:02
09:58
09:46
09:38
09:26
09:15
09:02
09:46
09:33
09:16
09:03
09:53