Զանգվածային լրատվամիջոցներից մեկը հանրությանն է փոխանցել հայ լեզվաբան, բանասիրական գիտությունների թեկնածու Նարինե Դիլբարյանի մտահոգությունը նախորդը օրը կատարված հրազենով սպանության կապակցությամբ: Այս մասին պարզաբանում են տարածել ՀՀ ոստիկանությունից՝ անդրադառնալով լեզվաբանի ֆեյսբուքյան գրառմանը:
«Մտահոգությունը հասկանալի ու բոլորինս է, անհասկանալին «ՀՀ իրավական համակարգը ցնցակաթվածների մեջ է» հուզանյարդաբանական բնորոշումն ու «ոստիկանության կրավորական դիրքի» և ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի` «շառից, փորձանքից հեռու չմիջամտության» վերաբերյալ անհիմն ու անպատասխանատու հայտարարությունները:
Հուզական նույն «լեզվաբանությամբ» հակադարձելն անշնորհակալ գործ է, ուստի պարզապես դիմենք թվերին. մայիսի 10-ից մինչ օրս, այն է` Վալերիյ Օսիպյանին ոստիկանության պետի պաշտոնին նշանակելուց հետո, արձանագրվել է հրազենով կատարված սպանության 3 դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հրազենով կատարվել է 9 սպանություն:
Թվերն ինքներդ համեմատեք, իսկ լրատվամիջոցներին, փորձագետներին,
վերլուծաբաններին և ընդհանրապես բոլոր մտահոգներին կրկին ու կրկին խնդրում ենք ձեռնպահ մնալ հապճեպ արձագանքներից, սիրողական մեկնաբանություններից և հիմնազուրկ գնահատականներից: Հանրությունը սպասում և արժանի է իրողությունների խորքային ու ճշմարիտ գնահատման, ինչը կարող են անել բացառապես ոլորտին գիտակ պրոֆեսիոնալները»,-ասված է պարզաբանման տեքստում:
Հիշեցնենք, որ Լեզվաբան Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.
«Շաբաթը եզրափակվեց քրեաօլիգարխիկ փոխհրաձգությամբ, Կարո Կարապետյանի և Հարություն Ղարագյոզյանի սպանություն-«ինքնասպանություն»-ները վկայում են, որ հարաբերությունները կարգավորող նախկին իշխանական կենտրոնն արդեն չի գործում, հեղինակություններ չկան, ոստիկանությունն ակնհայտ կրավորական դիրք է զբաղեցնում, Օսիպյանը գործում է «շառից փորձանքից հեռու» չմիջամտության սկզբունքով, մամուլի հրապարակումների համաձայն՝ նա չի պատասխանել անգամ ՀՀ ԱԺ նախագահ Ա. Բաբլոյանի զանգին, երբ ցուցարարները պաշարել էին խորհրդարանը, ՀՀ իրավական համակարգը ցնցակաթվածների մեջ է, ուստի սկսվում է քրեակարգավորումը, որն օրինաչափորեն հանգում է կրակոցների:
Եթե իրավիճակն այսպես շարունակվի, սահմանադրական և քաղաքական ճգնաժամին բնորոշ երևույթներին կգումարվի իրավական քաոսը, սեփականության վերաբաշխման բոլոր վտանգավոր հետևանքներով հանդերձ, որոնք ոչ մի երկրում երբևէ չեն կարգավորվել հանրության կամքով, կամ հրապարակի օրենքներով, իսկ այսօր Հայաստանում ամենատարածված բառակապակցություններն են՝ ժողովուրդն ուզում է, ժողովրդի կամքը, ժողովրդի իշխանությունը..... Որպես կանոն՝ այս բառակապակցությունների շահարկումը թաքցնում է իրական անիշխանությունը, որովհետև ժողովուրդը չի կարող լինել կառավարիչ, նախարար, ոստիկան կամ դատախազ և դատավոր, նա հարկատու է, ընտրությունների մասնակից, պետության քաղաքացի, որը սպասում է պետական մարմինների գործուն աշխատանքին, ծրագրերին: Հայաստանում բազում խնդիրներ են կուտակվել համակարգային հանգուցալուծում պահանջող, և դա անհնար է ընդհանրական ժողովրդի ուսերին դնել, դա պետք է իրականացնի հայոց պետականությունն իր բոլոր թևերով»:
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02