Երևանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի շրջանակում տեղի ունեցավ «Ժողովրդավարական և ընդգրկուն տեղական զարգացում» թեմայով կլոր սեղանը:
Կլոր սեղանը կազմակերպվել էր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության, Ֆրանսիայի գյուղական համայնքների ղեկավարների ասոցիացիայի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից:
ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը, դիմելով ներկաներին՝ նշեց, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում կազմակերպված համաժողովը շատ մեծ կարևորություն ունի:
«Նյու Յորքում տեղի ունեցած գագաթնաժողովը շատ բարձր մակարդակով անցկացվեց, ինչն էլ թույլ տվեց հայ և ֆրանսիացի մասնակիցներին մեկտեղել իրենց կարծիքները: ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն այնտեղ ներկայացրեց նոր Հայաստանի դիրքորոշումն այսօրվա քննարկվող թեմայի վերաբերյալ: «Կայուն զարգացման» ծրագրի շրջանակներում, որը խրախուսում է միջազգային մակարդակում անցկացվող համագործակցությունը, Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման ներկայացուցիչները բազմաթիվ ծրագրերում իրենց ներգրավվածությունն ունեն: Ֆրանսիական մոտ 12 համայնք ներկայացվել են Հայաստանում, որպեսզի կարողանան ուրբանիզմի, զբոսաշրջության զարգացման և այլ խնդիրների շուրջ համագործակցել»,- ասաց Լաքոտը:
Դեսպանն ընդգծեց, որ Ֆրանսիայում ավելի է զարգանում քաղաքացիական մասնակցությունը՝ բյուջետային, ֆինանսական զարգացման խնդիրներում, ինչպես նաև տարբեր հանրաքվեների միջոցով:
«Ժողովրդավարությունը պետք է ավելի ներառական լինի և կանանց, և երիտասարդներին կարողանա ներգրավել տեղական ժողովրդավարության խնդիրներում»,- շեշտեց Ժոնաթան Լաքոտը:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը կարևորեց հանդիպումը, որի թեմատիկ ուղղվածությունը ժողովրդավարական և ընդգրկուն տեղական զարգացումն է:
«Մենք հատկապես այս ուղղությամբ շատ բան ունենք վերցնելու Ֆրանսիայից, որովհետև այս երկիրը՝ ժողովրդավարության մասնակցային, հրապարակային գործընթացների առումով, կարելի է համարել լավագույն փորձ ունեցողներից մեկը: Մենք ֆրանսիական տեղական ինքնակառավարման համակարգի հետ շփումների մեծ փորձ ունենք՝ արդեն 20 տարուց ավելի»,- ասաց Տերտերյանը:
Նա հույս հայտնեց, որ «Ժողովրդավարական և ընդգրկուն տեղական զարգացում» թեմայով կլոր սեղանը լավ առիթ կլինի մեկ անգամ ևս խոսելու այն ուղղությունների և մեսիջների մասին, որոնք ստացվում են միջազգային համագործակցության արդյունքում:
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55