ARM | RUS |

Պաշտպանել հայ և ադրբեջանցի երիտասարդ կյանքերը. Աննա Հակոբյանը խաղաղության ուղերձ հղեց առաջնագծից

08.10.18 | 14:14

«Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության շրջանակներում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ուղեկցությամբ Արցախում էին Ռուսաստանի հասարակական, քաղաքական, գրական, մեդիա ոլորտների գործիչներ։ Նրանք մեկնել են առաջնագիծ, որտեղ խաղաղության իրենց ուղերձն են հղել հակամարտության կողմերին։

Ռուսաստանից ժամանած խմբի կազմում էին գրող, թարգմանիչ և սցենարիստ Լյուդմիլա Ուլիցկայան, Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ, չմշկասահորդ, դումայի պատգամավոր Սվետլանա Ժուրովան, ՌԴ 3-րդ դասի խորհրդական, «Ժենսկիյ դիալոգ» կուսակցության առաջնորդ Ելենա Սեմերիկովան, «Կամավորներն ի օգնություն որբ երեխաների» հիմնադրամի նախագահ Ելենա Ալշանսկայան, հասարակական գործիչ Աննա Ֆեդերմեսերը, լրագրող, հեռուստառադիոհաղորդավար Կիրա Ալտմանը, լրագրող, կինովավերագրող Եկատերինա Գորդեևան, պրոդյուսեր Էլինա Արզումանովան, «Երազանքի դահուկներ» հիմնադրամի ղեկավար Աննա Շիլովան:

Խմբին ուղեկցում էին Արցախի Հանրապետության նախագահի տիկին Անահիտ Սահակյանը, պաշտպանության նախարարի տիկին Սուսաննա Մնացականյանը, Ռուսաստանում Հայաստանի դեսպանի տիկին Մերի Տողանյանը: Այցի ավարտին խմբին ճաշի սեղանի շուրջ հանդիպեց Արցախի նախագահ Բակո Սահակյանը:

Ստորև՝ Աննա Հակոբյանի ելույթն ամբողջությամբ և հատվածներ ռուսաստանցի գործիչների ելույթներից:

«Սիրելի, շատ հարգելի հյուրեր,

Ըստ տրամաբանության՝ ես, իհարկե, պետք է սկսեմ շնորհակալությամբ, պետք է ձեզ շնորհակալություն հայտնեմ այն բանի համար, որ մենք հիմա գտնվում ենք այստեղ՝ Լեռնային Ղարաբաղում, ըստ էության՝ պատերազմի գոտում, ավելին՝ առաջնագծում։

Բայց ես չեմ կարող ինձ թույլ տալ ձեզ շնորհակալություն ասել, որովհետև այն, ինչ դուք արեցիք, վեր էր ամեն տեսակի շնորհակալություններից։ Դուք Ռուսաստանի Դաշնությունից եկել հասել եք ղարաբաղյան առաջնագիծ՝ «ոչ» ասելու պատերազմին, և բացի այդ, ձեզանից յուրաքանչյուրն այնպիսի կենսագրության տեր է, որ ես ինձ շատ փոքր եմ համարում ձեզ նույնիսկ շնորհակալություն հայտնելու համար։

Երբ ես մոտ 2 ամիս առաջ Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում ազդարարեցի «Կանայք հանուն խաղաղության» իմ նախաձեռնության մասին, ներկայացրեցի դրա իմաստն ու նպատակները և ասացի, որ մեր ձայնն ավելի լսելի դարձելու համար լավ կլիներ այն հնչեցնել պատերազմի դաշտից՝ զինվորների կողքին կանգնած։ Բայց ես այն ժամանակ վստահ էլ չէի, որ այդ նպատակը հնարավոր կլինի իրագործել՝ հաշվի առնելով, թե որքան խոչընդոտներ կան դրա ճանապարհին։ Բայց ահա մենք գտնվում ենք այստեղ, ինչը հնարավոր եղավ միմիայն ձեզնից յուրաքանչյուրի մայրական և մարդկային բարձր զգացումի և մեծ խիզախության շնորհիվ։

Ի՞նչ ենք մենք ասում։ Մենք հորդորում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ ներգրավված կողմերին և միջնորդ երկրներին՝ խնայել սահմանի այս ու հակառակ կողմերում կանգնած հայ և ադրբեջանցի 18-20 տարեկան զինվորների կյանքերը, չդժբախտացնել նրանց ծնողներին և երեխաներին, չխաղալ հարյուրավոր ընտանիքների ճակատագրերի հետ, հրաժարվել հակամարտության լուծման ռազմական ճանապարհից և հարցի կարգավորումը փնտրել բացառապես բանակցությունների սեղանի շուրջ։

Մենք կոչ ենք անում ադրբեջանցի կանանց և մայրերին՝ միանալ այս արշավին և նույն ուղերձը հղել քաղաքական որոշումներ կայացնողներին։ Ադրբեջանում, սակայն, առայժմ չեն շտապում նման քայլի գնալ, ինչն իսկապես տարակուսելի է։ Նշանակո՞ւմ է դա, արդյոք, որ այնտեղ մայրերն անտարբեր են իրենց որդիների կյանքի հանդեպ։ Իհարկե՝ ոչ, չի կարող նման բան լինել։ Ադրբեջանից ստացվող արձագանքները վկայում են, որ նրանք պարզապես անվստահությամբ են մոտենում այս նախաձեռնությանը, դրա տակ փնտրում են քաղաքական տարբեր ենթատեքստեր, և ոչ միայն իրենք չեն միանում այս արշավին, այլև փորձում են մյուսներին հետ պահել այդ քայլից։

Բայց որպեսզի ամեն ինչ հստակ լինի, ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել՝ մենք չենք խոսում հակամարտության ծագման, դրա լուծման տարբերակների մասին, մենք այդ ծանր աշխատանքը հաճույքով զիջում ենք տղամարդկանց, բայց մենք վստահաբար հորդորում ենք նրանց՝ այդ ընթացքում խնայել հայաստանցի և ադրբեջանցի երիտասարդների կյանքերը, չմեծացնել սևազգեստ մայրերի բանակները երկու կողմից էլ։

Արդեն մոտ 30 տարի հակամարտությունը չի լուծվում, ամեն տարի սահմանի այս ու այն կողմում տասնյակ զինվորներ են զոհվում, իսկ 2016-ի ապրիլին հարյուրներ զոհվեցին։ Եվ ի՞նչ ունենք մենք արդյունքում։ Արդյո՞ք հարցի լուծումը թեկուզ մեկ սանտիմետրով մոտեցել է։

Իհարկե՝ ոչ։ Մենք ունենք երկու կողմից էլ ընդհատված երիտասարդ կամ ոչ երիտասարդ կյանքեր, դժբախտացած ընտանիքները, սևազգեստ մայրեր և հակամարտություն, որը գտնվում է այն նույն կետում, ինչ մեկ տարի առաջ, հինգ տարի առաջ, տասը տարի առաջ։ Եվ արդյո՞ք որևէ մեկը կշահի, եթե ևս 30 տարի այսպես շարունակվի, արդյո՞ք ժամանակը չէ փոխել իրերի դրությունը և նոր բան մտածել։

Սահմանից այն կողմ մտավախություն ունեն, որ ռուս հարգարժան տիկնանց այցը ղարաբաղա-ադրբեջանական սահման հայկական կողմից նշանակում է աջակցել հայկական կողմի դիրքորոշմանը։ Ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ «Կանայք հանուն խաղաղության» արշավը նպատակ չունի մտնել բովանդակային կարգավորման տիրույթ։ Այն նպատակ ունի պաշտպանել բացառապես ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի երիտասարդ կյանքերը։ Եվ որպեսզի այս հարցում տարընթերցումներ չլինեն, առաջարկում եմ, որ դուք այցելեք նաև շփման գծի հակառակ կողմ և նույն ուղերձը հղեք նաև այնտեղից։

Ես հասկանում եմ, որ սա դժվար է, որ դուք բազմազբաղ կանայք եք, որ դժվար էր հասնել այստեղ, բայց եթե մենք կարողանանք նույնիսկ մեկ տասնութամյա երիտասարդի կյանք փրկել...

Ես տեղեկացված եմ նաև, որ այս ընթացքում ձեր նկատմամաբ ճնշումներ են գործադրվել, և մեծ հարգանքի է արժանի այն, որ դուք հաղթահարել եք և չեք տրվել այդ ճնշումներին։ Եվ ես ուզում եմ հուսալ, որ նույն կերպ կհաղթահարեք սահմանի այն կողմում հայտնվելու այդ արգելքը և կկարողանաք սահմանի այն կողմից հասցնել այն։

Ճնշումների մասին. ես տեղեկացված եմ, եթե ճիշտ չեմ, ներողություն եմ խնդրում, որ այս այցին ցանկացել է միանալ նաև ռուսական РТР ալիքում աշխատող կանանցից մեկը, որին ղեկավարությունը թույլ չի տվել դա անել։ Սա, իհարկե, տարօրինակ է։ Տարօրինակ է նաև, որ, օրինակ, «Միր» հեռուստաընկերությունը, «Սպուտնիկ» լրատվամիջոցը թույլ չտվեցին իրենց ստեղծագործական խմբերին այցելել և այս այցը լուսաբանել։ Առհասարակ, որևէ ռուսաստանյան լրատվամիջոց չարձագանքեց և հիմա ներկա չէ՝ Ռուսաստանի հանրության շրջանում շատ հայտնի կանանց այս այցին հետևելու, երբ որ այդ կանանց ուղերձը խաղաղությունն է։

Սա տարօրինակ է, որովհետև երբ որ 2016-ի ապրիլին պատերազմ սկսվեց այս նույն դաշտում, այն լայնորեն լուսաբանվեց հայկական, ռուսական, ադրբեջանական, նաև այլ երկրների լրատվամիջոցների կողմից։ Պատերազմի ահասարսուռ կադրերը չէին իջնում հեռուստատեսային էկրաններից, էլեկտրոնային և տպագիր լրատվամիջոցների էջերից։ Բայց ահա միջոցառումը, որի նպատակը հնարավոր այդ պատերազմները կանխելն է, նման հետաքրքրություն չի առաջացրել։ Հասկանում եմ, իհարկե, որ հնարավոր նոր պատերազմը ևս սենսացիոն նյութեր է բերելու իր հետ՝ զոհեր, գլխատված դիեր, ցիրուցան եղած մարմիններ, և լրատվամիջոցները կատաղի մրցակցության մեջ են մտնելու դեպքի վայրից առաջինն այդ կադրերը ցուցադրելու համար։ Բայց ուզում եմ բոլորիս հիշեցնել, որ այդ սենսացիոն և էքսկլյուզիվ կադրերի հետևում մարդկային կյանքեր են, խեղված ճակատագրեր, դժբախտացած մայրեր և երեխաներ։ Ուզում եմ պարզապես կոչ անել լրատվամիջոցներին՝ վերանայել իրենց առաջնահերթությունները և մասնագիտական պարտքը կատարելիս կատարել հավասարապես ինչպես մարդկային կյանքերի դաժան կորստի, այնպես էլ այդ կյանքերը փրկելուն ուղղված ջանքերի պարագայում։ Ի վերջո, մարդկային դժբախտության վրա հենված սենսացիաների պակաս աշխարհում, կարծես, չի զգացվում։

Սիրելի հյուրեր, ուզում եմ իմանաք, որ դուք առաջինն եք, որ խաղաղության ուղերձով եղաք ղարաբաղյան հակամարտության դաշտում։ Եվ դուք ձեր այդ քայլով ինձ ոգեշնչեցիք էլ ավելի մեծ ջանքերով շարունակել արշավը։ Եվ ես վստահ եմ, որ կանանց ու մայրերի միասնական ձայնը չի կարող իր ազդեցությունը չունենալ, և ես հավատում եմ, որ մայրերի տիեզերական սիրո առջև կհալվեն աշխարհի բոլոր փամփուշտները։

Օրինակ՝ դրանք կվերածվեն այնպիսի զարդերի, որ ես այս պահին կրում եմ։ Ներկայում իմ կրած զարդերը հալված փամփուշտից են պատրաստված։ Պարզվում է՝ Երևանում կա մի վարպետ, որը զարդեր է պատրաստում հալված փամփուշտներից։ Ես չգիտեի, դրա մասին իմացա վերջերս։ Բայց հենց իմացա, մտածեցի, որ դրանք կդառնան «Կանայք հանուն խաղաղության» արշավի սիմվոլը։ Եվ յուրաքանչյուր կին, որ կմիանա արշավին, կունենա նման զարդ։

Սա նշանակում է, որ որքան շատ կին միանա արշավին, այնքան շատ փամփուշտ կվերանա աշխարհից, կկորցնի իր նախնական նշանակությունը և կդառնա ընդամենը զարդ։ Իսկ դա, իր հերթին, նշանակում է, որ այդքան շատ կյանք հնարավոր կլինի փրկել։ Սա, իհարկե, սիմվոլիկայի լեզու է, բայց համաձայնեք, որ ռեալությունից հեռու չէ»։

Հատվածներ ռուսաստանցի գործիչների խոսքից

Ելենա Սեմերիկովա – Ես ռուս եմ, ես վերապրել եմ այս հակամարտությունն ընտանիքիս հետ միասին... Ես չեմ կարող ասել՝ ով է մեղավոր, ով է ճիշտ: Սակայն իսկապես, երբ այս փխրուն կինը հայտարարեց այս ակցիայի մասին՝ «Կանայք հանուն խաղաղության», ապա իհարկե, մարդկային պարտք է միանալ այս ակցիային: Դա առաջին հերթին մոր պարտքն է, դա առաջին հերթին կնոջ պարտքն է: Եվ ես այսօր ուզում եմ դիմել տիկին Ալիևային: Նա նույնպես մայր է, նա հինալաի տատիկ ե, բայց նա նաև քաղաքական գործիչ է՝ իմաստուն, պատասխանատու քաղաքական գործիչ: Մենք վերստին կրկնում ենք, որ կարևոր չէ՝ ով է ճիշտ, ով է մեղավոր: բայց այսօր մենք պետք է փրկենք մարդկային յուրաքանչյուր կյանք: Եվ ես վստահ եմ, որ այս միջազգային շարժումը՝ այն իրավամբ միջազգային է՝ «Կանայք հանուն խաղաղության», այն թափ է հավաքելու կանանց նորանոր ուժերով այլ երկրներից: Երբ ես գալիս էի այստեղ, ինձ դիմեցին Ուկրաինայի կանայք: Ես ասացի, որ գնում եմ Երևան: Եվ առաջինը, որ նրանք ասացին ինձ՝ Դուք անպայման պետք է գնաք Ղարաբաղ: Ինձ համար այնպիսի զարմանք էր: Եվ իհարկե, նրանք նույնպես կմիանան մեզ: Կմիանան Ուզբեկստանի կանայք, կմիանան Մոլդովայի և Մերձդնեստրի կանայք: Քանի-քանի այդպիսի չլուծված զինված հակամարտություն կա: Մենք չենք ուզում կորցնել մեր երեխաներին:

Լյուդմիալ Ուլիցկայա – Թանկագին բարեկամներ, շատ տասնամյակներ ես ասում էի՝ մեր սերնդի բախտը բերել է, ես ծնվել եմ Երկրորդ աշխարհամարտի տարիներին, և ես ասում եմ՝ մենք ապրում ենք պատերազմների միջև, մեր բախտն այնքան է բերել: Իսկ այնտեղ ինչ-որ տեղ հեռուներում, անհայտ կետերում դեռ պատերազմում են: Եվ ահա՝ այսօր ես իմ տեսակետն ամբողջովին փոխեցի: Այս փոքր պատերազմները նույնպես մե՛ր պատերազմներն են: Եվ ես էլ երբեք իմ կյանքում չեմ ասի, թե մեր բախտը շատ է բերել, որ մենք ապրում ենք երկու մեծ պատերազմների միջև: Մենք ապրում ենք չդադարող պատերազմների մեջ: Ավելին, այսօր երբ գալիս էի այս ամբողջ ճանապարհով, զգացում ունեի, գիտեք՝ մեղքի զգացում, որ՝ ինչպե՞ս է ստացվել, որ մենք սա թույլ ենք տվել: Ինչպե՞ս է ստացվում, որ մեր ծնված աղջիկները չեն ամուսնանա այն տղաների հետ, որ այստեղ զոհվել են: Եվ սա ընդհանուր հանցագործություն է: Ավելի շատ՝ քաղաքական գործիչների հանցագործությունն է, բայց այն ագրեսիան, որ կուտակվել է մեր սրտերում, մենք դրա դեմ նույնպես պետք է պայքարենք: Մեզնից յուրաքանչյուրը: Որովհետև այս իրավիճակը անելանելի և անուղղելի է: Միակ բանը, որ կարող ենք անել՝ գտնել մեր հոգու խորքում բավարար սեր այս ամենն ամոքելու համար: Այստեղ զինվորական համազգեստով կանգնած բոլորին մաղթում եմ ողջություն, և որ էլ երբեք կյանքում ձեր երեխաները չհագնեն այդ պաշտպանական, բայց ահավոր հագուստը:

Սվետլանա Ժուրովա – Ես բոլորովին վերջերս Կարելիայում ներկա էի Աֆղանստանում զոհված տղաներին նվիրված հուշարձանի բացմանը, և այո, այդքան տարի է անցել, և քաղաքը հարգանքի տուրք է մատուցում տղաներին, բայց դու տեսնում ես մայրերի սուգը: Ահա տեսնել մայրերի ողբը՝ չէի ուզի երբեք: Որովհետև ինչ-որ մեկը կարող է դեռ երեխաներ ունենալ, իսկ ոմանք՝ ոչ, և հասկանում ես, որ ցավը մնում է ողջ կյանքում: Բայց ցանկացած ցավ չարժի այն բանին, որ տեղի ունենա այն, ինչ տեղի է ունեցել այս հողի վրա... Ամեն դեպքում, փորձեր պետք է լինեն: Չփորձելու դեպքում դու դառնում ես կողմնակի դիտորդ: Երևի մենք չենք ուզում լինել կողմնակի դիտորդ հերթական անգամ: Եվ այդ պատճառով էլ մենք բոլորս այստեղ ենք: Եվ ուզում ենք, անկասկած, մյուս կողմից նույնպես խոսել:

Աննա Ֆեդերմեսեր – Առաջին հերթին՝ մենք ամեն դեպքում կանայք ենք, և առաջինը, որ ուզում եմ ասել՝ կանայք կին են մնում միշտ: Եվ ամբողջ ընթացքում, որ մենք գալիս էինք ավտոբուսով, ես նայում է Ձեր զարդերին և ուզում էի մոտենալ ու հարցնել, թե ինչ զարդեր են դրանք և որտեղից են: Եվ առաջինը, որ ես ուզում եմ ասել՝ ես շատ եմ ուզում փամփուշտներից զարդեր: Իսկ եթե հնարավոր լիներ զարդեր պատրաստել ավտոմատներից, թնդանոթներից, դրանք կլինեին հսկայական զարդեր... Մի խոսքով՝ աղջիկներ, ես այդ բոլորը շատ եմ ուզում, շնորհակալություն այդ հիանալի գաղափարի համար... Մի հրաշալի բժիշկ վերջերս ասաց՝ գիտե՞ք, ինչ է պետք, որ երազանքներն իրականանան: Պետք է երազել: Եվ ահա ես հիմա ասում եմ՝ մենք անպայման կհայտնվենք սահմանի այն կողմում և կասենք նույն բաները, և Լյուդմիլա Ուլիցկայան այնտեղ նույնպես կընթերցի իր ստեղծագործությունը և այնտեղ նույնպես սահմանին կնվիրի իր ստեղծագործությունների ժողովածուները։


Երևանի դպրոցների մշտադիտարկման և գնահատման նպատակով մշակվել է նոր գործիք. Այն գործարկվել է 11 դպրոցում

Երևանի դպրոցների մշտադիտարկման և գնահատման նպատակով մշակվել է նոր գործիք. Այն գործարկվել է 11...

14:36

Երրորդ երկրների քաղաքացիների համար ՀՀ-Թուրքիա սահմանի բացման առաջին ազդեցությունը կլինի տուրիստական հոսքերի ավելացումը. փոխնախարար

Երրորդ երկրների քաղաքացիների համար ՀՀ-Թուրքիա սահմանի բացման առաջին ազդեցությունը կլինի...

14:22

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս կվերադարձվի համայնքին. Դատախազության հայցը բավարարվել է

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս կվերադարձվի համայնքին. Դատախազության...

13:56

Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը

Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը

13:45

Նախատեսվում է հանդիպում Գագիկ Ծառուկյանի հետ՝ քննարկելու մեր պետության զարգացմանն ու դրա շարժիչ ուժին՝ երիտասարդությանն առնչվող հարցերը. Իվետա Տոնոյան

Նախատեսվում է հանդիպում Գագիկ Ծառուկյանի հետ՝ քննարկելու մեր պետության զարգացմանն ու դրա շարժիչ...

13:33

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ստրասբուրգում

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի...

13:16

Վրաստանը մեկուսանում է, մինչ Հարավային Կովկասում ԱՄՆ դերակատարումը ուժեղանում է. Գախարիան շնորհավորել է Փաշինյանին և Ալիևին

Վրաստանը մեկուսանում է, մինչ Հարավային Կովկասում ԱՄՆ դերակատարումը ուժեղանում է. Գախարիան...

11:45

Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բալանսը խորանում է, ինչը Բաքվին տալիս է ՀՀ-ի նկատմամբ ճնշման հսկայական գործիքակազմ․ Աբրահամյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բալանսը խորանում է, ինչը Բաքվին տալիս է ՀՀ-ի նկատմամբ ճնշման...

11:42

«Այսօր հայ հասարակությունը փոթորկված է». Արագածոտնի թեմում կատարվել է ապաշխարության ու բժշկության աղոթք

«Այսօր հայ հասարակությունը փոթորկված է». Արագածոտնի թեմում կատարվել է ապաշխարության ու բժշկության...

11:28

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 5 վարչական շրջաններում և 6 մարզերում

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 5 վարչական շրջաններում և 6...

11:08

Եղեգնաձորում հնարավոր են ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ

Եղեգնաձորում հնարավոր են ջրամատակարարման ժամանակացույցի...

10:55

Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ hայոց պահանջատիրությունը պետական քաղաքականություն էր. Շարմազանով

Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ hայոց պահանջատիրությունը պետական քաղաքականություն էր....

10:32

Բոլոր ավտոճանապարհները բաց են

Բոլոր ավտոճանապարհները բաց են

10:13

Գևորգ Սրբազանը խճճվել է իր հորինվածքների մեջ․ Արսեն Բաբայան

Գևորգ Սրբազանը խճճվել է իր հորինվածքների մեջ․ Արսեն...

09:48

Վայոց Ձոր, Հայաստանի ապագա տուրիստական և գիներգործական կենտրոնը. Նարեկ Կարապետյանը՝ 300.000 աշխատատեղ ստեղծելու ծրագրից

Վայոց Ձոր, Հայաստանի ապագա տուրիստական և գիներգործական կենտրոնը. Նարեկ Կարապետյանը՝ 300.000...

09:25

2024-ին եւ 2025-ին ՀՀ ճանապարհներին 95 կյանք է խնայվել․ Փաշինյան (Տեսանյութ)

2024-ին եւ 2025-ին ՀՀ ճանապարհներին 95 կյանք է խնայվել․ Փաշինյան...

09:08

Գորիսում գերեզմանների մոտ վեճն ավարտվել է նռնակի պայթյունով. Վարուժան և Արմեն Յոլյանները մահացել են. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնում

Գորիսում գերեզմանների մոտ վեճն ավարտվել է նռնակի պայթյունով. Վարուժան և Արմեն Յոլյանները մահացել...

23:31

2025-ին, նախորդ տարվա համեմատ, Հայաստանից ԵՄ արտահանումն աճել է 9,2 տոկոսով. Պապոյան

2025-ին, նախորդ տարվա համեմատ, Հայաստանից ԵՄ արտահանումն աճել է 9,2 տոկոսով....

15:27

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

14:27

Արշակ Սրբազանի գործով իրեղեն ապացույցը կորել է. «Հրապարակ»

Արշակ Սրբազանի գործով իրեղեն ապացույցը կորել է....

13:48

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01