Հայ ծրագրավորողների ստեղծած PicsArt ֆոտոխմբագրական ստարտափը Մոսկվայում արհեստական բանականության լաբորատորիա կբացի, հայտնում է vedomosti.ru-ն՝ ընկերության գլխավոր տնօրեն Հովհաննես Ավոյանին հղումով:
Նախագծում նախատեսվում է 2 մլն դոլար ներդրում անել: Այդ մասին հայտնել է ընկերության համահիմնադիր Արտավազդ Մեհրաբյանը՝ մանրամասնելով, որ նախագծի շրջանակում աշխատանքի կընդունվի Ռուսաստանից մոտ քսան ինժեներ:
Մոսկվայում նման լաբորատորիա բացելու որոշման մասով Ավոյանը նշել է, որ դա պայմանավորված է ռուս ծրագրավորողների պատրաստվածության բարձր մակարդակով: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Ռուսաստանում արհեստական բանականության ոլորտում մասնագետների մրցակցությունը դեռևս այնքան բարձր չէ, որքան ԱՄՆ-ի Սիլիկոնյան հովտում:
Աղբյուրը հավելում է, որ PicsArt ֆոտոխմբագրիչը հնարավորություն է տալիս տարբեր էֆեկտների օգնությամբ մշակել լուսանկարները, տեսանյութերը, սթիքերներ, gif պատկերներ ստեղծել, նկարել, պատրաստի լուսանկարների վրա լրացումներ անել, տեքստ ավելացնել:
Հայտնի է, որ հավելվածի ակտիվ օգտատերերի թիվն ամսվա կտրվածքով 120 մլն-ի է հասնում:
Հայտնի է, որ PicsArt-ն արհեստական բանականությունն օգտագործում է կոնտենտն անձնականացնելու ու գովազդը թիրախավորելու համար և դրանով իսկ հնարավորություն է տալիս գումար վաստակել:
Նշենք, որ PicsArt-ը ստեղծվել է Սան Ֆրանցիսկոյում՝ 2012թ.: Հիմնադրումից ի վեր դրանում արվել է 45 մլն դոլար ներդրում:
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15