Հոկտեմբերի 29-ին և 30-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա համերգ՝ նվիրված Շառլ Ազնավուրի հիշատակին: Երգիչ ու դերասան Հայկ Պետրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ «Քեզ համար Ազնավուրը» յուրատեսակ հարգանքի տուրք կլինի վարպետի հիշատակին: Նրա խոսքով՝ առաջին անգամը չէ, որ աշխարհահռչակ շանսոնյեին նվիրված համերգային ծրագիր է իրականացվում Հայաստանում: Անցյալ տարի հունիսի 1-ին է իրականացվել նման միջոցառում, որին ներկա է գտնվել նաեւ Շառլ Ազնավուրը:
«Դեռ նախորդ տարվանից էինք որոշել, որ շանսոնյեին նվիրված համերգային ծրագիրը շարունակական բնույթ պետք է կրի: Սա Ազնավուրին նվիրված երկրորդ համերգն է, որը, ցավոք սրտի, դարձավ նրա հիշատակին նվիրված համերգ: »,-ասաց Հայկ Պետրոսյանը:
Նա նաև հավելեց՝ Այս անգամ կմասնակցի ոչ թե ֆիլհարմոնիկ նվագախումբը, այլ ավելի փոքր կազմ, կերգեն Սոնա Ռուբենյանը, Մաշա Մնջոյանը, Իվետա Մուկուչյանը, Գոռ Սուջյանը եւ այլք: Ռեպերտուարում Ազնավուրի ամենասիրված երգերն են: Գիտենք, Ազնավուրը 1300 երգ ունի, բայց կա մի 20 երգ, որոնք պարտադիր կհնչեն երեկոյի ընթացքում
Երկար ընդմիջումից հետո բեմ կբարձրանա նաև Վարդան Պետրոսյանը: Հոր մասին խոսելով Հայկն ասաց.
«Ես գիտեմ, թե նրա ներկայությունը որքան կարևոր է հայ հանդիսատեսի համար, կարևոր է նաև համերգային ծրագրի իրականացման, և ինչու ոչ՝ Ազնավուրի համար: Մեծ ուրախությամբ ու սպասումով ուզում եմ ասել, որ հայրս երեկոյին կլինի որպես հատուկ հյուր: Եվ չնայած լրիվ այլ պլաններ ուներ, բայց ասաց, որ անպայման կգա ու իր հարգանքի տուրքը կմատուցի»:
«Քեզ համար, Ազնավուր» համերգի կայացմանն աջակցել է ՀՀ մշակույթի նախարարությունը՝ և′ ֆինանսապես, և′ կազմակերպչական առումով: ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը տեղեկացրեց, որ նախապես ծրագրված էր, որ մեկ օր լիներ համերգը, պետք է ներկա լիներ նաև Շառլ Ազնավուրը:
«Ազնավուրի մահից հետո, որոշվեց համերգը երկու օր անցկացնել և պատշաճ հարգանքի տուրք մատուցել Ազնավուրին»,- նշեց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:
Արմինե Բրսոյան
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15