Ըստ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների նախագծի՝ խորհրդարանում կանանց տոկոսը կլինի 30 տոկոս նախկին 25-ի փոխարեն, իսկ ազգային փոքրամասնությունների մասով փոփոխությունը նախատեսում է, որ կուսակցությունը ամեն 19 մանդատի դիմաց կստանա 1 ազգային փորքամասնության տեղ։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստերի դահլիճում Ընտրական օրենսգրքի բարեփոխման նախագծի շուրջ կազմակերպված հանրային քննարկմանն ասաց ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը։
«Գործող Ընտրական օրենսգրքով ամրագրված է, որ ցուցակում ամեն 4-րդը պետք է լինի կին, մենք նախագծով ամրագրել ենք, որ ամեն 4-րդը դառնում է 30 տոկոս։ Այսինքն, 25-ը դառնում է 30 տոկոս»,- նշեց նա։
Թեև գործող ԸՕ-ով նախատեսված է, որ խորհրդարանի 25 տոկոսը պետք է լինեն կանայք, բայց 6-րդ գումարման Ազգային ժողովումը կանայք ընդամենը 18 տոկոսն են կազմում։
Գործող օրենսգրքով նախատեսված է նաև, որ խմբակցություններում նվազագույնը 20 տոկոսը պետք է լինի կին, փոփոխությամբ խմբակցության 30 տոկոսը պետք է լինեն կանայք։
«Ռեյտինգային ընտրակարգի պատճառով մեխանիզմ չկար դրա ապահովման, որովհետև ռեյտինգայինով ընտրվում էին կոնկրետ անձինք և չէր կարելի այդ անձանց մանդատ չտալ այն պատճառով, որ նրանք տղամարդ էին, որովհետև նրանք ապահովված էին։ Եվ քանի որ ռեյտինգային ընտրակարգից հրաժարվում ենք, առաջանում է գործնական մեխանիզմ ապահովելու այն թիվը, որը սահմանվում է ԸՕ-ով»,- ասաց Դ․ Իոաննիսյանը։
Նրա խոսքով՝ այլ մեխանիզմ է սահմանվել նաև ազգային փոքրամասնությունների հետ կապված։ Ամեն ստացած 19 մանդատի դիմաց կուսակցությունը կամ դաշինքը կստանա 1 ազգային փոքրամասնության ներկայացուցչի տեղ։
«Այժմ ևս կուսակցություններին հնարավորություն է տրվում ունենալ 2-րդ ցուցակ այսպես կոչված, որտեղ նշվում են 4 ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների անունները։ Բայց տարբերությունն այն է, որ եթե նախկինում ազգային փոքրամասնության ներկայացուցչի ընտրությունը ավելի շատ հիշեցնում էր պատահականության սկզբունքը, ապա այժմ ամեն ստացած 19 մանդատների դիմաց ստանում է 1 ազգային փոքրամասնության ներկայացուցչի տեղ։ Սա ավելի հասկանալի և կանխատեսելի կլինի ազգային փոքրամասնությունների համար»,- հայտնեց նա։
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02