Հոկտեմբերի 8-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինին, տեղեկացնում են ԱԺ լրատվական ծառայությունից։
Հանդիպման ընթացքում Արա Բաբլոյանը և Կոնստանտին Զատուլինը, անդրադառնալով հայ-ռուսական միջխորհրդարանական հարաբերություններին, կարևորել են փոխշահավետ համագործակցությունն ու այնպիսի ծրագրերի իրականացումը, որոնք հնարավորություն կտան առավել ամրապնդել հայ-ռուսական հասարակական-քաղաքական և հոգևոր-մշակութային կապերը:
Խորհրդարանի ղեկավարին ներկայացնելով իր նոր գաղափարը` Կոնստանտին Զատուլինը նշել է, որ լինելով հայ ժողովրդի մեծ բարեկամը և տարիներ շարունակ աշխատելով հայ-ռուսական բարեկամության հետագա ամրապնդման ուղղությամբ` հանդես է գալիս մի նախաձեռնությամբ, որի նպատակն է այս ասպարեզներում նոր թափ հաղորդել հայ-ռուսական կապերի ամրապնդմանը:
Նախաձեռնությունը վերաբերում է երկու երկրների պետական, գիտական, մշակութային և հանրային ոլորտներում ոչ ֆորմալ՝ առավել անմիջական բնույթի հաղորդակցության նոր հարթակ ստեղծելուն: Ընդ որում, այն կոչվելու է «Լազարյան ակումբ»՝ ի պատիվ Ռուսաստանի բարօրության և հայ-ռուսական բարեկամության համար հսկայական գործ կատարած հռչակավոր Լազարյան տոհմի:
Նախատեսվում է այն դարձնել Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիական հասարակությունների միջև նոր ու յուրօրինակ հարթակ, որը կնպաստի տարբեր հարթություններում հայ-ռուսական հասարակական երկխոսությանը, երկու բարեկամ ժողովուրդների միջև մշակութային, աշխատանքային, տնտեսական և գիտական կապերի ընդլայնմանն ու ամրապնդմանը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև հոկտեմբերի 29-30-ը Երևանում կայանալիք ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և վեհաժողովի լիագումար նիստերի աշխատանքների կազմակերպմանն առնչվող հարցերին` ընդգծելով, որ վեհաժողովն իր նպաստը կբերի տարածաշրջանային անվտանգության օրենսդրական ապահովման գործին:
ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և վեհաժողովի լիագումար նիստերը Հայաստանում անցկացնելու նախապատրաստական աշխատանքների շրջանակներում ավելի վաղ ՀՀ Ազգային ժողովում հանդիպումներ էր ունեցել նաև ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինը: Օրերս աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում էր գտնվում ՀՀ Ազգային ժողովի՝ կազմակերպչական հարցերով աշխատանքային խումբը:
Առաջիկայում նախատեսվում է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի և ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հանդիպումը:
19:34
19:22
19:05
15:46
15:04
11:25
11:02
22:56
22:05
21:33
21:04
17:10
16:44
16:21
16:03
13:54
13:52
13:44
13:19
13:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03