Հարցին՝ ինչպես կայացրեց նման որոշում, քանի որ մինչ այդ ՀՀԿ խմբակցության պատգամավորները դեմ էին արտահայտվում արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին անցկացնելուն, Տաճատ Վարդապետյանը պատասխանեց. «Ես այդ հարցին մի փոքր հումորով պատասխանեմ՝ առանց շտապելու կայացրեցի այդ որոշումը: Ես կարծում եմ, որ քաղաքականությունը շուտասելուկ չէ, և ես այդ որոշումը հիմա հաստատում եմ»:
Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ հայտարարություն են ստորագրել:
Հայտարարության տակ ստորագրել են հետևյալ պատգամավորները.
Աշոտ Արսենյան
Ալիկ Սարգսյան
Արտակ Սարգսյան
Արման Սահակյան
Տաճատ Վարդապետյան
Հակոբ Գառնիկի Հակոբյան
Շիրակ Թորոսյան
Կնյազ Հասանով
Արսեն Միխայլով
Հարություն Կարապողոսյան
Սամվել Ալեքսանյան
Նահապետ Գեւորգյան
Արայիկ Գրիգորյան
Իշխան Զաքարյան: