Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հոկտեմբերի 9-ին կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանի ուղեկցությամբ այցելել է Արցախի պետական համալսարան և պրոֆեսորադասախոսական անձնակազմին ներկայացրել նորանշանակ ռեկտոր Արմեն Սարգսյանին: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության պետնախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, պետական նախարարը նախ շնորհակալություն է հայտնել ԱրՊՀ նախկին ռեկտոր Մանուշ Մինասյանին՝ բեղմնավոր աշխատանքի համար՝ նշելով, որ անցած հինգ տարիներին մեծ է եղել նրա դերը բուհում իրականացված բարեփոխումների և մի շարք համարձակ որոշումների կայացման գործում: Շնորհավորելով նորանշանակ ռեկտոր Ա. Սարգսյանին՝ բուհի խորհրդի անդամների աջակցությունը ստանալու համար՝ պետնախարարը նշել է, որ կրթական համակարգում նրա ունեցած աշխատանքի մեծ փորձը կարևոր երաշխիք է կրթօջախի առջև դրված խնդիրները հաջողությամբ լուծելու համար: Նա բարձր է գնահատել ԱրՊՀ դերը հանրապետության բարձրագույն կրթության զարգացման գործում և հայտնել կառավարության աջակցությունը առկա մարտահրավերների հաղթահարման ճանապարհին:
Այնուհետև պետնախարարն այցելել է Ազգային վիճակագրական ծառայություն և աշխատակազմին ներկայացրել հանրապետության նախագահի հրամանագրով կառույցի ղեկավար նշանակված Մանուշ Մինասյանին: Կարևորելով ԱՎԾ դերը տնտեսության զարգացման և ոլորտում բարեփոխումների իրականացման համար ճշգրիտ ցուցանիշների տրամադրման գործում՝ Գ. Մարտիրոսյանը համոզմունք է հայտնել, որ հաշվի առնելով բնագավառում Մ. Մինասյանի երկարամյա ղեկավարման փորձը, սկսված ծրագրերը նոր թափ կստանան:
Պետնախարարը բարձր է գնահատել ծառայության արդեն նախկին նախագահ Կարեն Ներսիսյանի գործունեությունը՝ նշելով, որ վերջին տարիներին կառույցում ներդրված մի շարք ծրագրերի շնորհիվ ընդլայնվել են իրականացվող աշխատանքների ուղղությունները, որոնք արժանահավատության առումով համապատասխանում են միջազգային չափանիշներին:
19:06
18:35
18:09
17:46
17:33
17:29
17:21
17:00
16:46
16:15
15:56
15:44
15:18
15:02
14:55
14:44
14:43
14:35
14:33
14:30
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02