«Անցած 4 ամիսներին եղել եմ Լոռու մարզպետի տեղակալ, հետևաբար՝ ծանոթ լինելով մարզի խնդիրներին, մարզպետարանի գործառույթներին՝ համարեցի, որ առաջարկը պետք է ընդունել, և ես երևի օգտակար կլինեմ մարզին»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Լոռու նորանշանակ մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:
Նրա խոսքով՝ այս ամիսներին կարծիքներ են հնչել, թե հեղափոխությունը մարզ չի հասել, որն, ըստ նրա, իր պատճառներն ուներ: «Իմ կարծիքով՝ այսուհետև այն փոփոխությունները, որոնք արագ պետք է տեղի ունենան, տեղի կունենան, իսկ այն փոփոխությունները, որոնք երկարաժամկետ են, պետք է սկսել աշխատանքները և տանել տրամաբանական ուղիով: Այդ առումով կարծում եմ՝ լոռեցիները դժգոհ չեն լինի»։
Հարցին՝ ի՞նչ դերակատարություն կունենա Լոռու նորանշանակ մարզպետը առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին, Անդրեյ Ղուկասյանն ասաց, որ ինքը գործելու է միայն մարզպետի լիազորությունների շրջանակներում: «ՔՊ կուսակցության շարքային անդամ եմ, հետևաբար այս պահի դրությամբ չեմ զբաղվելու կուսակցական գործունեությամբ և զբաղվելու եմ միայն իմ լիազորություններով»։
Նշենք, որ երբ Անդրեյ Ղուկասյանը փոխմարզպետ էր նշանակվել, նրա աշխատասենյակում կահույք չկար, քանի որ նախկին փոխմարզպետ Տիգրան Բադոյանը գույքն իր հետ տարել էր՝ նշելով, որ սեղան-աթոռն իր գումարով է առել, մարզպետարանից հեռանալիս էլ այն իր հետ է տարել:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք նախորդ մարզպետը ևս իր հետ տարե՞լ է մարզպետարանի կահույքը, Անդրեյ Ղուկասյանը հավաստիացրեց, որ գույքը տեղում է:
Նա անդրադարձավ նաև իր ղեկավարած մարզում զբոսաշրջության խնդիրներին՝ նշելով, որ զբոսաշրջության ոլորտում Լոռու մարզի շատ քիչ ներուժն է օգտագործված. «Լոռու մարզն ունի ահռելի պոտենցիալ, օգտագործել ենք չնչին մասը, պետք է տանենք աշխատանքներ, որ մարզը զբոսաշրջության քարտեզում պատվավոր տեղ զբաղեցնի»։
Խոսելով հանքարդյունաբերությունից՝ մասնավորապես պոչամբարների խնդիրներից, Անդրեյ Ղուկասյանն ասաց, Ախթալայի պոչամբարների ժամկետները երկարաձգվել են ևս 6 ամսով և հիմա պետք է միջոցներ ձեռնարկվեն այդ խնդիրների լուծման ուղղությամբ. «Այդտեղ կան վտանգավոր հատվածներ, որոնք կարող ենք բնապահպանական աղետ առաջացնել»:
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02