«Իմ ցանկությունը միշտ էլ դա է եղել, որ իրավիճակը լարված չլինի, ես մեր գործընկերներին, նաև խորհրդարանական ուժերին միշտ այդ հորդորով, կոչով, խնդրանքով եմ դիմել, որ իսկապես չարժե ներքաղաքակն իրավիճակը լարել, քանի որ կան իրողություններ, որոնց հետ պետք է հաշվի նստել»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես ինքս բազմիցս պարտավորվել եմ բոլորի առաջ քաղաքական իրողությունների հետ հաշվի նստել և բնականաբար նույնն ակնկալում եմ մեր բոլոր գործընկերներից»,- ասաց նա։
Հարցին՝ սիրո և համերաշխության մթնոլորտը վերականգնվե՞լ է, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ես հիմա դրա վրա եմ աշխատում։ Կարծում եմ՝ այն դուռը (ցույց է տալիս ԱԺ դարպասները՝ խմբ.) խորհրդանշում է սերը և հանդուրժողականությունը»։
Իսկ իր կարծիքով ի՞նչ տեսք է ունենալու ապագա խորհրդարանը, ի՞նչ կադրեր են աշխատելու՝ հաշի առնելով այս առնչությամբ պարբերաբար հնչող քննադատությունները, հետաքրքրվեցին լրագրողները։ Ի պատասխան՝ վարչապետը նշեց, որ դա ժողովուրդն է որոշելու։
«Եթե քննադատության մասին է խոսքը, իհարկե, ես ուշադիր հետևում եմ մեր հասցեին հնչող բոլոր քննադատություններին և այդ քննադատություններն ի գիտություն եմ ընդունում և կարևոր եմ համարում։ Բայց ուզում եմ այսպիսի բան ասել՝ բացառվում է, որ որևէ մեկն ինձ ավելի կոշտ քննադատության ենթարկի, քան ես ինքս կարող եմ դա անել։ Այսինքն՝ որևէ մեկն ինձ և մեր կառավարությանը չի կարող ավելի կոշտ քննադատել, քան ինքս եմ ամեն օր դա անում»։
Հարցին՝ կառավարությնա կազմը կվերանայվի՞, Նիկոլ Փաշինայանը միանշանակ պատասխան չտվեց։
«Ես ասել եմ՝ բացարձակապես խնդիր դրված չէ, որ պետք է Հայաստանում կառավարման մեջ ներգրաված լինեն կուսակցական կադրեր։ Ընդհակառակը, արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, նաև խորհրդարանական ուժերի բաշխվածությունը հաշվի առնեով՝ մենք պետք է ներգրավենք... կուսակցական սկզբունքն առաջնային չի լինելու։ Ես համոզված եմ, որ կա շատ մեծ ներուժ և հնարավոր է, որ այդ ներուժի մի մասը ընտրական պրոցեսի արդյուքնում ԱԺ-ից դուրս մնա։ Մենք կքննարկենք հնարավորությունները»,- ասաց նա։
Լրագրողները նաև Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեցին՝ արդյոք տեղյա՞կ է՝ ՀՀԿ-ն մասնակցելո՞ւ է առաջիկա ընտրություններին։
«Ինչպե՞ս կարող եմ ասել»,- հարցին հարցով պատասխանեց վարչապետը։
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02