Տարբեր ավիաընկերությունների բորտուղեկցորդներ զգուշացրել են այն վտանգի մասին, որի հետ կարող են բախվել ուղևորները, եթե որոշեն ինքնաթիռի սրահով ոտաբոբիկ անցնել։ Այս մասին գրում է Fox News-ը։
Նրանց կարծիքով՝ ինքնաթիռի զուգարանում և գետնին միշտ մեծ քանակությամբ մանրէներ և կեղտ կա, այդ պատճառով անհրաժեշտ է զուգարան գնալուց առաջ միշտ հագնել կոշիկները։
«Ինքնաթիռներում զուգարանները միշտ նողկալի են, դրանք սովորաբար մաքրում են թռիչքի վերջում։ Պատկերացրեք, թե ինչ է այնտեղ կատարվում՝ 200 ուղևորներով, 12 ժամ թռիչքից հետո»,– Reddit–ում գրել է HausofDarling մականունով բորտուղեկցորդը։
Այլ ավիաընկերությունների աշխատակիցներ նույնպես միացել են նրան, պատմելով ուղևորների նողկալի արարքների մասին, որոնք օրինակ փսխել են հենց ինքնաթիռի սրահում։ Իսկ մեկ այլ բորտուղեկցորդ պատմել է, որ մի անգամ նստատեղի տակ կեղտ է հայտնաբերել։