Փոքրիկ, կարճ փոկերով ուսի պայուսակը, որն ըստ Vogue ամսագրի «1990-ականների ամենասեքսուալ պայուսակն է», վերադարձել է համաշխարհային բրենդերի հավաքածուներ։
Իտալական Prada և Fendi նորաձևության տները իրենց ցուցադրություններում ներկայացրել են այս աքսեսուարի իրենց տարբերակները։
Բացի այդ, ամերիկյան թոփ–մոդել Քենդալ Ջեներին բազմիցս նկատել են նման պայուսակով՝ Փարիզում, Նորաձևության շաբաթվա ընթացքում։
Ոճաբանների խոսքերով՝ այս տիպի պայուսակը հարմար է ինչպես ամենօրյա հագուստի, այնպես էլ երեկոյան զգեստի հետ կրելու համար։