Իտալացի հնէաբանները ուսումնասիրել են մ․թ․ա․ 79թ․ Վեզուվի հրաբուխի ժայթքումից կործանված քաղաքների բնակիչների մարմնի մնացորդները։ Plos One ամսագրում հրատարակված նրանց հետազոտության մեջ ասվում է, որ մարդկանց գլուխները բառի բուն իմաստով պայթել են։
Վեզուվի ժայթքումը պատմության մեջ ամենասարսափելի ողբերգություններից մեկն է։ Աղետը երկու օրում ոչնչացրել է հինհռոմեական Պոմպեյ, Հերկուլանում և Սթաբի քաղաքները։
Գիտնականների կարծիքով՝ այդ քաղաքների բնակիչների մահը վայրկենական է եղել։ Նրանց ոսկորների վրա հայտնաբերվել են կարմիր և սև գույների հետքեր։ հետազոտությունները ցույց են տվել, որ մարդկանց արյունը վայրկենապես եռացել է և վերածվել գոլորշու։