Տարեց բրիտանուհին 16 դաջվածք է արել ամուսնու մահից հետո՝ տեղեկացնում է The Mirror-ը։
Առաջին անգամ Գլենիս Քուպը մի քանի դաջվածք արեց դեռ 1960-ականներին, բայց հետո հեռացրեց դրանք, որովհետև ամուսնուն՝ Ուոլթերին, դրանք դուր չէին գալիս։ Ամուսնու մահից հետո, սակայն, Քուպը որոշեց վերադառնալ հին զբաղմունքին։ Այժմ նրա ձեռքերին, կրծքավանդակին և մեջքին ծաղկավոր նկարներ են դաջված։
Կինը խոստովանել է, որ դաջվածքներով տարվել է տխրությունը ցրելու համար։ Նրա կրծքին ամուսնու անունով, սրտի տեսքով դաջվածք կա․ նրանք միմյանց հետ ապրել են 54 տարի։ Մինչև հիմա 77-ամյա կինը իր թոշակից խնայած գումարներից երկու հազար ֆունտ է ծախսել դաջվածքների վրա և դեռ մտադիր է մարմնի այլ մասերում ևս դաջվածքներ անել։