Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՊՊԾ գունդը զավթելու և մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվողներ՝ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Մխիթար Ավետիսյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արեգ Կյուրեղյանի, Էդուարդ Գրիգորյանի, Սեդրակ Նազարյանի գործով դատական նիստին այսօր դատարանը բավարարեց Պավել Մանուկյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ միջնորդությունը:
Որոշման հրապարակումից հետո պաշտպանները միջնորդեցին, որպեսզի կալանքի տակ գտնվող Արմեն Բիլյանին ու Սմբատ Բարսեղյանին դատարանը թույլատրի մասնակցել գործով ամբաստանյալ, «Միայնակ Գայլ» անունով հայտնի Արայիկ Խանդոյանի հոգեհանգստի ու հուղարկավորության արարողությանը:
Մեղադրող կողմը հայտնեց, որ կալանավորված անձին կարճաժամկետ մեկնման իրավունք տրվում է վարույթն իրականացնող մարմնի կողմից, և բացառություն է նախատեսված, եթե անձը չի մեղադրվում առանձնապես ծանր հանցագործությունների կատարման մեջ և բացի այդ մերձավոր ազգականի կամ ծանր հիվանդության դեպքում:
«Ուստի գտնում եմ, որ ամբաստանյալներին կարճաժամկետ մեկնման թույլտվության հիմքերը բացակայում են»,-ասաց մեղադրող Պետրոս Պետրոսյանը:
Դատավոր Մակյանն էլ հայտնեց, որ պաշտպանական կողմի հայտարարություններով թող տպավորություն չստեղծվի, թե դատարանը անսահմանափակ լիազորություններով է օժտված, այդ թվում նաև օրենքը շրջանցելու լիազորություններով, ինչին ինքը միշտ դեմ է եղել:
«Կալանավորված անձինք ունեն որոշակի սահմանափակումներ, առաջնահերթությամբ իրենց ազատ տեղաշարժի իրավունքն է սահմանափակված: Արդեն նշվեցին հիմքերը, թե երբ կարող է սահմանափակվել կալանավորի տեղաշարժի իրավունքը: Կոնկրետ Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի դեպքում տեղաշարժի սահմանափակում կա: Հարգարժան պաշտպանների կողմից նշվեցին «Ձերբակալված ու կալանավորված անձանց մասին» օրենքի դրույթները, ներկայացվեց այնպիսի միտք, որ կա նախադեպ, երբ դատարանը թույլ է տվել առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրվող անձին հարազատին տեսակցել: Այո, իմ նախագահությամբ է այդ որոշումը կայացվել և կայացվել է Սեդրակ Նազարյանի դեպքում, երբ վերջինիս հայրը գտնվում էր մահամերձ վիճակում: Այս դեպքում արձանագրենք, որ Սմբատ Բարսեղյանն ու Արմեն Բիլյանը չեն մեղադրվում այն նույն հանցագործության մեջ, ինչ Նազարյանը, բայց այս դեպքում չի մահացել վերջիններիս մերձավորը, այստեղ երկու արգելք կա արդեն հոգեհանգստի մասնակցելու համար»,-ասաց Մակյանը:
Բացի այդ, դատավորը հայտնեց, որ դատարանը համակարծիք չէ պաշտպանների այն դիրքորոշման հետ, որ միջնորդությունը չբավարարելու դեպքում կոտնահարվի կամ, ներողություն, կնսեմացվի Բիլյանի ու Բարսեղյանի արժանապատվությունը. «Նրանք գտնվում են կալանքի տակ, և այդ առումով է, որ հնարավոր է չներկայանան հոգեհանգստին ու հուղարկավորությանը, հետևաբար դրա համար հանրությունը նրանց չի կարող մեղադրել: Ներկայացված միջնորդությունը հակասում է «Ձերբակալված և կալանավորված անձանց մասին» օրենքի պահանջներին և ենթակա է մերժման»,-ասաց դատավորը:
Դատական նիստն ավարտվեց:
17:33
16:22
12:04
10:03
18:34
16:32
15:58
15:38
15:13
13:24
13:09
12:48
12:32
12:13
10:10
17:39
16:26
16:04
15:48
15:33
13:24 21.06.25
16:22 22.06.25
12:32 21.06.25
15:58 21.06.25
15:13 21.06.25
12:04 22.06.25
16:32 21.06.25
10:03 22.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03