Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Լոռու մարզում մարզպետարանի աշխատակիցներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին ներկայացրել է նորանշանակ մարզպետ Անդրեյ Ղուկասյանին։
Նախարար Սուրեն Պապիկյանը, շնորհակալություն հայտնելով նախկին մարզպետ Հրանտ Մարգարյանին կատարած աշխատանքի համար և շնորհավորելով նորանշանակ մարզպետ Անդրեյ Ղուկասյանին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, նշել է, որ հետհեղափոխական Հայաստանն այժմ թևակոխում է զարգացման մի նոր և շատ կարևոր փուլ, որտեղ սիրո ու հանդուրժողականության մթնոլորտի ապահովումը պետք է լինի յուրաքանչյուրիս խնդիրը։
Անդրադառնալով առաջիկայում սպասվող համապետական ընտրություններին՝ նախարարն ընդգծել է, որ թե՛ տեղական ինքնակառավարման մարմինները, թե՛ տարածքային կառավարման մարմինները, թե՛ գործադիր իշխանությունն անհրաժեշտ բոլոր ջանքերը պետք է գործադրեն վերջին 25 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում նախադեպը չունեցող ազատ և արդար կամարտահայտությամբ ընտրություններ կազմակերպելու ու անցկացնելու համար։
«Առաջիկա ընտրություններն իսկապես փորձաքար են հանդիսանալու նոր Հայաստանի համար, որտեղ վստահության խաթարված մթնոլորտը վերականգնելու նպատակով մենք պետք է գործենք բացառապես օրենսդրությամբ մեզ վերապահված իրավասությունների շրջանակներում»,- ասել է նախարարը և կոչ արել պատվով հաղթահարել պետականության բարօրությանն ուղղված մարտահրավերը։
Եվս մեկ անգամ շնորհավորելով և բեղուն գործունեություն մաղթելով նորանշանակ մարզպետին՝ Սուրեն Պապիկյանը միաժամանակ հավելել է, որ Լոռու մարզպետի պաշտոնը պատվից զատ նաև ծանր բեռ է, ուստի հորդորել է տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին համագործակցաբար սիրո, խաղաղության և անդորրի մթնոլորտ հաստատել մեր համայնքներում։
Իր խոսքում նորանշանակ մարզպետ Անդրեյ Ղուկասյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ կառավարությանը պարտավորեցնող պաշտոնն իրեն վստահելու համար և շեշտել, որ Լոռին զարգացած և բարեկեցիկ դարձնելու գործում ջանք ու եռանդ չի խնայելու:
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47