Հայկական «Ալիանս Ֆրանսեզ»-ի 2018 թվականի լավագույն ուսանողի դիպլոմին արժանացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Այն վարչապետին Երևանի Ազատության հրապարակում, Հայաստանում «Ալիանս Ֆրանսեզ»-ի գործունեության 15-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ հանձնեց Հայաստանում «Ալիանս Ֆրանսեզ»-ի խորհրդի նախագահ Հակոբ Անդրեասյանը:
«Ուրախ եմ, որ իմ՝ ֆրանսերեն սովորելու գործընթացն այսպիսի ուշադրություն է գրավում, և դա մեծ պատասխանատվություն է ինձ համար: Հույս ունեմ, որ Հայաստանում մարդիկ կսովորեն մի քանի օտար լեզուներ, այդ թվում՝ ֆրանսերեն: Գիտեք, որ իմ ժուռնալիստիկայի դիպլոմը չեմ կարողացել ունենալ ներքաղաքական պատճառներով, և ուրախ եմ, որ այս դիպլոմը կարողացա ունենալ միջազգային քաղաքական պատճառներով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց վարչապետ Փաշինյանը:
Միջոցառման ընթացքում ելույթով հանդես եկավ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթը, ով բարձր գնահատեց հայկական «Ալիանս Ֆրանսեզ»-ի գործունեությունը՝ մեր երկրում ֆրանսերենի և ֆրանսիական մշակույթի տարածման գործում:
Այնուհետև դիպլոմներ են հանձնվել «Ալիանս Ֆրանսեզ»-ի այս տարվա լավագույն աշակերտներին:
Այնուհետև կառավարության ղեկավարը շրջայց է կատարել Ֆրանկոֆոնիայի ավանի ազգային տաղավարներով, ծանոթացել ֆրանկոֆոն երկրների ազգային մշակույթին և ավանդույթներին:
14:36
14:22
13:56
13:45
13:33
13:16
11:45
11:42
11:28
11:08
10:55
10:32
10:13
09:48
09:25
09:08
23:31
15:27
14:27
13:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01