Թուրքիայում կալանավորված ամերիկացի քահանա Էնդրյու Բրանսոնի հայազգի փաստաբան Իսմայիլ Ջեմ Հալավուրթը հայտնել է, որ վաղը կայանալիք հերթական դատական նիստի ժամանակ իրենք ակնկալում են, որ իր պաշտպանյալի հանդեպ կիրառվող տնային կալանքն ու երկրից դուրս գալու արգելքը կչեղարկվեն, այս մասին գրում է թուրքական artigercek.com կայքը:
Հալավուրթը նաև նշել է, որ ամբողջական արդարացում իրենք առայժմ չեն ակնկալում, սպասվում է միայն նախնական խափանման միջոցի չեղարկում:
«Այն, որ նա պետք է ազատության մեջ լինի, մենք ասել ենք ի սկզբանե: Վաղը պահանջելու ենք վերահսկիչ միջոցների չեղարկում: Ըստ մեզ՝ նա հենց սկզբից էլ պետք է ազատ արձակվեր», - ասել է փաստաբանը:
Նա նաև նշել է, որ Թուրքիայի դեմ ԱՄՆ-ի սահմանած տնտեսական պատժամիջոցները դատական գործի ընթացքի վրա ազդեցություն ունենում են, թեև սխալ կլինի նշել, որ դրանք լուծել են հարցը
Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ինքը որևէ կերպ չի կարող միջամտել Բրանսոնի գործին, քանի որ Թուրքիան իրավական պետություն է, և բոլորը պետք է ընդունեն այն որոշումը, որը կկայացնի երկրի արդարադատությունը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն Թուրքիայում ամերիկացի հոգևորականի կալանավորման շուրջ տարաձայնությունների ֆոնին նոր պատժամիջոցներ է սահմանել Անկարայի նկատմամբ:
Ահաբեկչական խմբավորմանն անդամակցության ու լրտեսության համար մեղադրվող Բրանսոնին սպառնում է 35 տարվա ազատազրկում։
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02