Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին ելույթ ունեցավ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, ով նախ շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հայ ժողովրդին, հիշատակեց Շառլ Ազնավուրին և նշեց, որ նա ֆրանսերեն լեզվի բոլոր նրբերանգները մանրամասն տեսնում էր:
«Նույն ոգին այստեղ ևս առկա է: Սա բնավ չի նշանակում, որ մենք համաձայն ենք ամեն ինչի հետ, բայց միասին կարողացել ենք ստեղծել մի տիրույթ, որտեղ առաջնորդվում ենք իրար հանդեպ հարգանքով, մի տիրույթ, որտեղ մեր երկրները կարող են զարգանալ, լսել իրար և այդ ամենը ֆրանսերենով: Ձեր երկիրն ունենա 99 միլիոն բնակչություն, թե ինը միլիոն, դուք այս կազմակերպության լիիրավ անդամ եք»,-ասաց նա:
Կանադայի վարչապետն ասաց, որ իրենք պետք է նախ համախմբվեն ոչ միայն ճառերի շուրջ, այլ ապագայի շուրջ, որը ցանկանում են կառուցել:
«Շատ քաղաքացիներ իրենց հեռու են զգում գլոբալիզացիայի խոստումներից, մոռացված՝ այդ խոստումներից, բնիկ ժողովուրդներ կան, որոնք իրենց ևս մոռացված են զգում, ոչ մի երկիր չի կարող գրանցել հաջողություններ առանց բոլորի մասնակցության, անկախ նրանց կրոնական և ազգային պատկանելիությունից»,-ասաց նա և նշեց, որ ֆրանկոֆոն երկրները լավագույնն են դիրքավորված այս արժեքների առաջամարտիկը լինելու համար:
Ջասթին Թրյուդոն ասաց, որ Աֆրիկան ֆրանկոֆոնիայի շարժիչն է՝ հաշվի առնելով զարգացման տեմպը: «Կանադան շարունակաբար կպաշտպանի Ֆրանկոֆոնիայի հիմնարար արժեքները, որոնք մարդու իրավունքներն են, մենք նաև միտված ենք ուշադիր հետևելու, որ ինտերնետային տիրույթում ֆրանսերենը հետընթաց չապրի: Այս գագաթնաժողովը կարևոր մի պահի է ընթանում, և մենք պարտավոր ենք վերաիմաստավորել միասին ապրելու այս կարգախոսը»,-հավելեց նա:
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02