Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում առավոտյան ժամը 08:45-ից շարունակվում են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի աշխատանքները:
Այսօր գագաթնաժողովի երկրորդ օրն է: Օրակարգով նախատեսված է Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի զեկույցի ներկայացում, գլխավոր քարտուղարի զեկույցի և գագաթնաժողովի թեմայի ընդհանուր քննարկում, հայտարարության, բանաձևերի և գագաթնաժողովի այլ փաստաթղթերի ընդունում, ասոցացված անդամների հայտարարություն և հաջորդ գագաթնաժողովի վայրի և ամսաթվի սահմանում: Հաջորդ գագաթնաժողով 2020թ. կանցկացվի Թունիսում:
Այսօր տեղի է ունենալու Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի ընտրությունը՝ լիիրավ անդամների դռնփակ նիստի ժամանակ՝ 1+0 ձևաչափով: Գլխավոր քարտուղարի պաշտոնի համար մրցակցում են Կանադան ներկայացնող գործող քարտուղար Միկայել Ժանը և Ռուանդայի արտգործնախարար Լուիզ Մուշիկիվաբոն:
Միկայել Ժանն այս պաշտոնն զբաղեցնում է 2015-ի հունվարից, իսկ Լուիզ Մուշիկիվաբոյի թեկնածությունն առաջադրել է Աֆրիկյան պետությունների միությունը։
Ինչպես նշվեց, այսօր գագաթնաժողովի ընթացքում ՖՄԿ-ը ընդունելու է բանաձևեր: Օրեր առաջ լրատվամիջոցների հետ զրույցում ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել էր, որ դրանց թիվը 6-ն է, և դրանցից մեկում լինելու են ձևակերպումներ նաև ԼՂ հիմնախնդիրների նման հակամարտությունների վերաբերյալ:
Նախկինում ևս Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովների ժամանակ ընդունվել են ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ բանաձևեր: Մասնավորապես 2012-ի՝ Կինշասայում, 2014-ին՝ Դակարում, 2016-ին՝ Անտանանարիվուում ընդունված բանաձևերի ձևակերպումներում ՖՄԿ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարներն իրենց անվերապահ աջակցությունն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ջանքերին։
Նրանք նաև կոչ են արել հակամարտության բոլոր կողմերին՝ զերծ մնալ ուժի և ուժի սպառնալիքի կիրառումից, ինչը կարող է վտանգել կարգավորման գործընթացը, շարունակել բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունների հիման վրա:
Հիշեցնենք, որ Երևանում անցկացվող ՖՄԿ 17-րդ գագաթնաժողովի թեման է «Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրև խաղաղության և բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»։ Համընդհանուր արժեքների վրա խարսխված այս թեման հնարավորություն կտա արտացոլել Ֆրանկոֆոնիայում խաղաղությունը, համերաշխությունը և զարգացումը։
Գագաթնաժողովն ամփոփվելու է այսօր՝ եզրափակիչ մամուլի ասուլիսով:
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55