ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների առաջին տիկնանց հրավիրել է կրկին այցելել Հայաստան, իսկ առաջին տիկնայք էլ իրեն են հրավիրել իրենց երկրներ: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Աննա Հակոբյանը: Հակոբյանն ընդգծեց, որ նրանք սիրով ցանկություն են հայտնել կրկին վերադառնալ Հայաստան, որովհետև հասկանում են, որ ավելի երկար ժամանակ է պետք Հայաստանն ամբողջությամբ ընկալելու համար:
«Չգիտեմ, իհարկե, նրանք երբ կկարողանան գալ, բոլորը զբաղված մարդիկ են, բայց ես հույս ունեմ, որ նրանք կվերադառնան: Նրանք էլ մեզ են հրավիրել իրենց երկրներ: Ես իսկապես շատ լավ եմ զգում, որ մեր երկիրը այդքան սիրելի է դառնում մեր հյուրերի համար: Անկախ նրանից, թե որ երկրից են իրենք եկել, ինչ մշակույթի և ինչ մտածելակերպի կրող են, բոլորը սիրով են խոսում մեր երկրի մասին: Նրանք, իսկապես, տպավորված են Երևանում Ֆրանկոֆոնիայի օրերի ժամանակ կազմակերպված միջոցառումներով»,- շեշտեց ՀՀ վարչապետի տիկինը: Նա շատ ուրախ է, որ Հայաստանը կարողացել է այդպիսի տպավորություն թողնել և որ հաջողվել է ամեն ինչ բարձր մակարդակով կազմակերպել: Աննա Հակոբյանը նշեց, որ հյուրերը հասցրել են նաև համտեսել հայկական խոհանոցի ուտեստները հոկտեմբերի 11-ին, «Մեգերյան Կարպետ»-ում: «Իրենք մեր երկրից առնվազն կտանեն ջերմ տպավորություններ, և ենթադրում եմ, որ առաջին իսկ հնարավորության դեպքում նրանք կվերադառնան մեզ մոտ»,- ասաց ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: Լրագրողների հետ զրույցից հետո Աննա Հակոբյանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների առաջին տիկնանց հետ ուղևորվեց Ազատության հրապարակում տեղակայված Ֆրանկոֆոնիայի ավան, որտեղ շրջայց կատարեցին, լուսանկարվեցին քաղաքացիների հետ ու բարեմաղթանքներով փոխանակվեցին: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի տիկին Բրիջիտ Մակրոնն առանձին դուրս եկավ Ֆրանկոֆոնիայի ավանից, ապա զբոսնեց Հյուսիսային պողոտայում, որտեղ նրա հետ լուսանկարվեցին բազմաթիվ երևանցիներ:
14:36
14:22
13:56
13:45
13:33
13:16
11:45
11:42
11:28
11:08
10:55
10:32
10:13
09:48
09:25
09:08
23:31
15:27
14:27
13:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01