«Պետք է հանդիպեն, իրար հետ քննարկեն՝ ի օգուտ երկրի և ժողովրդի»,- ասյօր լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրաառնալով այն դիտարկմանը, որ Ընտրական օրենսգիրքը շուտով բերվելու է Ազգային ժողով։
Հարցին՝ իր ղեկավարած քաղաքական ուժը մասնակցելո՞ւ է խորհրդարանական ընտրություններին, Ծառուկյանը լրագրողին հակադարձեց. «Աղջիկ ջան, դու այնպիսի հարցեր ես տալիս... Բա ո՞նց կարող ա չմասնակցեմ, ինչի՞ պետք ա չմասնակցեմ»։
Դիտարկմանը, որ Երևանի ավագանու ընտրություններին, նախորդ ընտրությունների համեմատ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շատ քիչ թվով քվեներ հավաքեց, արդյոք մտահոգություն չունի՞, որ առաջիկա ընտրություններին ևս ԱԺ-ում շատ փոքր խմբակցություն կունենան, քաղաքական գործիչը պատասխանեց. «Քաղաքապետի ընտրությանը դուք տեսաք ոչ թե քաղաքապետի ընտրություն...Եթե դու քաղաքում ես բնակվում, տեսնում ես Ծառուկյանի կատարած գործունեությունը, հրավերքը քաղաքապետերներին, ներդրողներին, որոնք պատրաստ էին աջակցելու, կառուցելու թե բնակարանները, թե աղբը, թե տրանսպորտը, թե վթարային շենքները։ Ես երևանցիների համար ուզեցել եմ, որ լավ լինի։ Բայց դա եղավ ոչ թե քաղաքապետի ընտրություն, դա եղավ հեղափոխական քայլ։ Մենք դա նորմալ ընդունեցինք, շնորհավորեցինք, մեր երևանցիների ցավն էլ տանեմ, հաղթողներինն էլ։ Այսօր ամեն մարդ, ինչի համար պատասխանատվություն է վերցրել, դա էլ պիտի անի։ Ծառուկյանը ոչ քաղաքականությամբ ա ապրում , որ քաղաքականության հաշվին ապրի, Ծառուկյանն ուզում ա իր հնարավորությունը, իր կապերն իրագործի իր երկրի, ժողովրդի զարգացման, հզորացման համար»,- ասաց ԲՀԿ ղեկավարը։
Գագիկ Ծառուկյանը մեկ անգամ ևս շեշտեց՝ ինչպես ժողովուրդը կամենա, այնպես էլ կլինի։ Եթե հանկարծ հասարակությունը որոշի, որ չի ուզում ձայն տալ ԲՀԿ-ին, ապա ինքը դա շատ հանգիստ կընդունի։
«Ես իմ ժողովրդի խոսքից քայլ հետ չեմ գնում։ Ո՞վ կարա ավելի լավ անի, որ երկիրը հզորանա, տնտեսությունը լավանա, որ արտագաղթը դադարի, որ ներգաղթ լինի։ Դա մենակ ասելով չի, մարդը լիարժեք պետք է կարողանա էդ պայմանները ստեղծի։ Ես Հարվարդ չեմ ավարտել, բայց ես փորձ ունեմ»,- ասաց նա։
Դիտարկմանը, որ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները մինչև վերջերս դեմ էին արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին անցկացնելուն, Ծառուկյանը շեշտեց՝ երբ իրենք իմացան, որ ժողովուրդը ցանկանում է՝ ընտրությունները հնարավորինս շուտ կազմակերպվեն, համաձայնեցին։
«Եթե այսօր ընտրություններն անհրաժեշտ են մեր ժողովրդին, մենք երկու ձեռքով կողմ ենք»,- ամփոփեց ԲՀԿ առաջնորդը։
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02