«Ճիշտ կլինի բոլոր առկա խնդիրները, որ արծարծվում են, մեկ անգամ ևս քննարկել և, ըստ դրա՝ ընդհանուր որոշում ընդունել։ Կքննարկեն, կասեն»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե խորհրդարանի ընդունած վիճահարույց օրենքը՝ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում փոփոխությունների մասին, պե՞տք է ստորագրի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, թե՞ ոչ։
Ըստ նրա՝ պետք է հասկանալ, թե այն ինչքանո՞վ է նպաստում ինչ-որ հարցերի լուծմանը, լսել բոլոր կողմերին և հետո որոշում կայացնել։
Թ.Պողոսյանը կարևորեց, որ այսուհետ ամեն ինչ խորհրդակցելով ու քաղաքական իրողություններից ելնելով որոշվի։
Նրա խոսքով՝ եթե հարցն այլևս այնպես է դրված, որ որևէ ուժ վարչապետի հրաժարականից հետո թեկնածու չի առաջադրելու, ի՞նչ տարբերություն արդեն՝ այս օրենքը կա՞, թե՞ ոչ.
«Եթե ամբողջ խնդիրն այն էր, որ վախեր են եղել, իսկ հիմա այդ վախերն այլևս չկան, էլ ի՞նչն է օրենքի նպատակը։ Ես ուզում եմ, որ այլևս Հայաստանում աննպատակ, անիմաստ օրենսդրական նախաձեռնություններ երբևէ, որևէ մի անգամ չլինի, և ցանկացած օրենքի փոփոխություն կամ օրենք, որ ընդունվում է, ծառայի իր նպատակին։ Ի վերջո, ցանկացած օրենք ունենում է նպատակ, ունենում է հետևանքներ, պետք է բարձրացնենք նոր մակարդակի այդ մշակումը, սցենարների պլանավորումը։
Նույն ԱԺ-ում շատ ուրախ կլինեմ, որ ապագայում հետօրենսդրական մոնիտորինգի և վերահսկողական ինստիտուտներ ձևավորվեն ցանկացած օրենքի համար։ Այսինքն՝ համակարգային փոփոխություններ պետք է արվեն, ոչ թե դետալների վերաբերող ինչ-որ հարցեր քննարկվեն, առավել ևս, դրա հետ կապված իրավիճակի խնդիր չի լինելու։ Ամբողջ գաղափարը եղել է, որ ճնշում չգործադրվի պատգամավորների վրա, բայց եթե իրավիճակն այլևս այնպիսին է, որ ճնշում չի գործադրվելու, ի՞նչ է եղել, ուզում է լինի, կամ չլինի։ Միգուցե ապագա խորհրդարանի համար դա շատ դրական ազդեցություն է ունենալու, որ ապագայում բոլոր պատգամավորները միշտ հանգիստ լինեն, որ հնարավոր չի որևէ ձևով որևէ պատգամավորի վրա ճնշումներ գործադրել»։
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ ելույթ կունենա ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների հարցի շուրջ և մոտ օրերին կպատասխանի՝ ստորագրելո՞ւ է, թե՞ ոչ վիճահարույց օրենքը։
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02