Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Վահրամ Բաբայանի՝ 9 տարեկանում գրված Սիմֆոնիա լարային նվագախմբի համար գործի կատարմամբ տրվեց կոմպոզիտորի երաժշտության 3-րդ փառատոնի մեկնարկը: Բացման համերգին հոկտեմբերի 14-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանդես եկավ Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ:
Երեկոյի ընթացքում, բացի վերնոշյալ ստեղծագործությունից, նվագախումբը ներկայացրեց «Ֆրիդհելմ Լախի քարերի պոլիֆոնիան» Վարիացիաներ լարային նվագախմբի համար, «Այնտեղ, այստեղ և ամենուր» լարային նվագախմբի համար, Ռեքվիեմ լարային նվագախմբի համար ստեղծագործությունները:
Վահրամ Բաբայանը մեծ ոգոևորությամբ ընդունեց Կամերային նվագախմբի կատարումները՝ յուրաքանչյուր ստեղծագործությունից հետո հոտընկայս ծափահարելով կոլեկտիվին:
Կոմպոզիտորը փաստում է՝ իր երաժշտությանը նվիրված առաջին փառատոնը Հայաստանում կազմակերպվել է 1998 թվականին, երկրորդը՝ 2005-ին: Առանձին փառատոն կազմակերպվել է նաև Ֆրանսիայում՝ 2014 թվականին: Այս տարի անցկացվող հայաստանյան երրորդ փառատոնը ներառելու է չորս համերգ:
Անդրադառնալով Կամերային նվագախմբի հետ համագործակցությանը՝ Վահրամ Բաբայանը ընդգծում է՝ կոլեկտիվն ու Վահան Մարտիրոսյանը հասցրել են ներկայացնել իր գործերը: Երկկողմ համագործակցությունը շատ դրական ու բարձր է գնահատում:
Նշենք, որ Կոմպոզիտոր, դաշնակահար Վահրամ Բաբայանն առաջին ստեղծագործությունները գրել է 6 տարեկանում: Ստեղծագործել է բոլոր ժանրերում: Նրա ստեղծագործություններն առանձնանում են հոգեբանական խորությամբ, ինքնատիպ աշխարհայացքով և փիլիսոփայականությամբ:
Ստեղծագործությունները հնչել են աշխարհի մոտ 40 երկրներում` ԱՄՆ, Գերմանիա, Ավստրիա, Ֆինլանդիա, Անգլիա, Ճապոնիա, Արգենտինա, Իտալիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Հունգարիա, Ռումինիա, Ռուսաստան և այլն, բազմաթիվ հեղինակավոր փառատոններում և համերգներում:
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
11:02
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42