Հայաստանի Հանրապետության մարզական պատվիրակությունը «Ասիայի երեխաներ» 6-րդ միջազգային մարզական խաղերում նվաճել է 7 մեդալ՝ 1 ոսկե, 2 արծաթե և 4 բրոնզե:
Ոսկե մեդալ է նվաճել գնդակային հրաձգություն մարզաձևում հանդես եկած Հայկ Բաբայանը (Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ` Անդրանիկ Այվազյան):
Արծաթե մեդալներ են նվաճել կուրաշ մարզաձևում հանդես եկած ձյուդոիստներ՝ 65 կգ քաշային Տիգրան Յաղուբյանը («Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության Երևանի ձյուդո-սամբոյի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մարզադպրոց-հիմնարկ, անձնական մարզիչ՝ Էդիկ Խաչատրյան) և 55 կգ քաշային Արսեն Ավեդիսյանը (Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ, անձնական մարզիչ՝ Վահե Թորոսյան):
Խաղերի բրոնզե մեդալակիրներ են դարձել կուրաշ մարզաձևում հանդես եկած 45 կգ քաշային սամբիստ Սամվել Մկրտչյանը (Գյումրու հանրապետական համալիր մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Հայկ Ավետիսյան), սամբո մարզաձևում 46 կգ քաշային Արամ Աղաջանյանը (Երևանի սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Վովիկ Խոջայան), ազատ ոճի ըմբշամարտի և խապսագայ մարզաձևի մրցաշարին մասնակցած 55 կգ քաշային Մեժլում Մեժլումյանը (Երևանի օլիմպական հերթափոխի պետական մարզական քոլեջ, անձնական մարզիչներ՝ Գևորգ Վարդանյան, Արշակ Հայրապետյան) և գեղարվեստական մարմնամարզուհի Յուլիյա Վոդոպյանովան (Գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչներ՝ Գայանե Ներսիսյան, Նատալյա Տիշինա):
Մեր հավաքական թիմը ճանաչվել է խաղերի «Ամենահամերաշխ թիմ» և արժանացել պատվոգրի: ՀՀ ներկայացուցիչները հանդես են եկել ազատ ոճի ըմբշամարտ, սամբո, ձյուդո, բռնցքամարտ, գեղարվեստական մարմնամարզություն, շախմատ, հրաձգություն, կուրաշ, խապսագայ (յակուտական ըմբշամարտ) մարզաձևերում: Խաղերին մասնակցել են 36 պետություններ ներկայացնող մինչև 16 տարեկան ավելի քան երեք հազար մարզիկներ:
12:29
12:14
12:01
11:57
11:36
11:14
11:02
10:45
10:23
10:06
09:44
09:35
09:25
09:17
09:02
21:36
21:12
20:45
20:20
18:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58