«2008 թվականի Մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ անձանց կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներկայացվել է Ազգային ժողով:
Այն արդեն ներառված է ԱԺ Պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 17-ի նիստի օրակարգում: Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովի կայքից:
Օրինագծի հեղինակներն են «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը և պատգամավոր Ալեն Սիմոնյանը, հարակից զեկուցողը հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Մախմուդյանն է:
Նախագծի վերաբերյալ իրավական փորձաքննության վարչությունը Սահմանադրության պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշել է հետևյալը.
«Նախագիծը կարգավորում է 2008 թվականի մարտի 1, 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ անձանց կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հետ կապված իրավահարաբերությունները»:
Նախագծի համաձայն՝ հատուցման ենթակա դեպք է համարվում «Մարտի 1, 2-ին» տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով անձի կյանքին կամ առողջությանը վնաս պատճառված լինելը: Պատճառված վնասը ենթակա է հատուցման, եթե անձը մահացել է այդ իրադարձությունների ժամանակ կամ այդ իրադարձությունների ավարտից հետո՝ իրադարձությունների ժամանակ ստացված վնասվածքի կամ խեղման պատճառով, կամ անձը ստացած վնասվածքի կամ խեղման հետևանքով ստացել է հաշմանդամություն:
Նախագծում ասվում է նաև, որ հարկ է նկատի ունենալ, որ այդ նույն ժամանակ հնարավոր է, որ տեղի են ունեցել մի շարք այլ հանցագործություններ, որոնց արդյունքում վրա են հասել նույնաբնույթ հետևանքներ, հետևաբար՝ հաշվի առնելով Սահմանադրության որոշակիության և համաչափության սկզբունքները՝ առաջարկում են նախագծում հստակեցնել. «Մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած իրադարձությունները՝ նախագծում սահմանելով այդ իրադարձությունների հասկացությունը՝ հիմք ընդունելով նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասը, համաձայն որի՝ եթե նորմատիվ իրավական ակտում օգտագործվում են նոր կամ բազմիմաստ կամ այնպիսի հասկացություններ կամ տերմիններ, որոնք առանց պարզաբանման միանշանակ չեն ընկալվում, կամ այլ նորմատիվ ակտով տրված է այդ հասկացությունների կամ տերմինների այլ սահմանում, ապա տվյալ ակտով տրվում են այդ ակտի էությունից բխող դրանց սահմանումները: Սահմանումները պետք է լինեն այնպիսին, որ ապահովեն դրանց միատեսակ ընկալումն ու կիրառումը»:
14:36
14:22
13:56
13:45
13:33
13:16
11:45
11:42
11:28
11:08
10:55
10:32
10:13
09:48
09:25
09:08
23:31
15:27
14:27
13:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01