Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստ է Հայաստանին աջակցություն ցուցաբերել ամենատարբեր ոլորտներում` կրթություն, մշակույթ, տնտեսություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հոկտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը:
Նրա խոսքով` Հայաստանում առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո հաջորդ տարվա ընթացքում կայանալիք միջկառավարական խմբի հանդիպման ընթացքում նորովի կդիտարկվի հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա ընթացքը:
«Միացյալ Նահանգները պատրաստ է աշխատել Հայաստանի հետ: Մենք պատրաստ ենք նաև շարունակել աջակցությունը Հայաստանին կոռուպցիայի դեմ պայքարում»,-ասաց նա: Քենթը նշեց, որ իր այցի ընթացքում հայ-ամերիկյան առևտրի պալատի հետ քննարկում է ունեցել այն հնարավորությունների մասին, որ կարող է լինել Հայաստանում:
«Մենք պատրաստ ենք աշխատել Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման, նոր աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ ևս: Հայաստանում Ամերիկյան համալսարանը կարող է պատրաստել հաջորդ սերնդի մասնագետներ»,-նշեց նա:
ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալը կարևորեց նաև Հայաստանում Միացյալ Նահանգների կողմից արված ներդրումները հիդրոէներգետիկայի, և հատկապես՝ հանքարդյունաբերության ոլորտում:
Նա հավելեց, որ սա Հայաստան կատարած իր երկրորդ այցն է, որի ընթացքում հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի, պետական պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության և գործարար համայնքի ներկայացուցիչների հետ:
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
12:03
11:58
11:49
11:33
11:12
10:56
10:34
09:49
09:27
09:04
20:52
18:04
17:53
17:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44