Հոկտեմբերի 25-ին էկրան կբարձրանա հայկական «Rec-Time» կինոընկերության «Ժամանակն է» ֆիլմը: Ֆիլմ, որը մարդկային ճակատագրերի միջոցով ներկայացնում է հայ ժողովրդի անցյալի պատմության փաստագրական էջեր:
«Rec-Time» կինոընկերության գործադիր տնօրեն և պրոդյուսեր Կամո Ունանյանը Magnis.News-ի հետ զրույցում նշեց, որ նկարահանումները սկսել են նախորդ տարվա սեպտեմբեր ամսից՝ Հունաստանում, այնուհետ` Ռուսաստանում և Հայաստանում: Ֆիլմը վերջնական տեսքի բերելու համար նկարահանումներ են եղել նաև Վրաստանում և Թուրքիայում: Աշխարհագրական զանազանությունը նկարահանման համար որոշվել է այսպես, քանի որ ֆիլմում դեպքերը զարգանում են 1993թ-ին համաշխարհային համբավ ունեցող հայկական խմբավորման՝ ԱՍԱԼԱ-ի և թուրք ազգայնականների միջև մղվող պայքարի արդյունքում: Ֆիլմի հերոսը դաժան պայմաններում կորցնում է իր ընտանիքի անդամներին, հրաշքով միայն ինքն է ողջ մնում: Տարիներ անց նա վրեժով լցված փորձում է գտնել և հաշվեհարդար տեսնել մարդասպաններից:

«Հայ թուրքական հարաբերությունների մասին մինչ օրս նկարահանված ֆիլմերը հայկական ողբի ու տխրության տեսանկյունից են, իսկ հայկական ոգին և ուժը ներկայացնող ֆիլմ դեռ չէր նկարահանվել: Միտք առաջացավ այս թեմայով ֆիլմ նկարահանելու և հայի ուժեղ տեսակը ցուցադրելու: Այս ուղղությամբ մտածում էի վաղուց, մտքերս մշակման մի քանի փուլ անցան և դարձան ֆիլմ: Հանդիսատեսը կտեսնի ու կհասկանա, որ մեզ միայն չեն կոտորել թուրքերը, մենք ունենք հայի ոգի, որի միջոցով կարող ենք լինել հաղթական դիրքում անկախ մեր փոքր քանակության: Հայը տարբեր իրավիճակներում կարող է հաղթող դուրս գալ թուրք ազգի դեմ: Դիտողը կտեսնի հայ մարդու պայքարող տեսակ»,- ասաց Կամո Ունանյանը:

Ռեժիսորն է Վահե Սայանը: Դերասանական կազմում ներգրավված են Ալեքսանդր Խաչատրյանը, Ժաննա Բուտուլյան, Մարիամ Մելիքյանը, Նարեկ Պետրոսյանը (Մեծ Հայք), Ադրիանա Գալստյանը, Անատի Սաքանյանը, Արսեն Լևոնյանը և այլք:
Հիշեցնենք, որ հայկական «Rec-Time» կինոընկերությունը հանրությանը ճանաչելի դարձավ 2014թ-ին՝ «Ելք չկա» գեղարվեստական ֆիլմով:








Արմինե Բրսոյան
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
11:02
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42