«Ես կարծում եմ, որ չառաջադրվելը որևէ խոչընդոտ չի առաջացնում, որովհետև սահմանադրական ժամկետն, ըստ էության, այն մասին է, որ եթե երկու եղած ժամկետների մեջ վարչապետ չի ընտրվում, ուրեմն խորհրդարանն իրավունքի ուժով արձակվում է։ Այսինքն՝ առաջադրվե՞լ է վարչապետը, թե չի առաջադրվել, ձա՞յն է հավաքել, ձայն չի հավաքել... եթե խորհրդարանը վարչապետ չի ընտրում, ուրեմն խորհրդարանը պետք է արձակվի»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
«Սահմանադիրն այն իմաստն է դրել այս հոդվածի տակ, որ եթե խորհրդարանն անգործունակ է, ուրմեն պետք է արձակվի, նոր ընտրություններ լինեն։ Ես նշեցի ճանապարհները։ Թե որով կգնա վարչապետը, դրա մասին կտեղեկացնեն։ Երբ կորոշվի, որ պետք է անպայման առաջադրել, խմբակցությունը վարչապետի թեկնածու կառաջադրի նորից Նիկոլ Փաշինյանին»,- ասաց նա։
Հարցին՝ կուսակցությունը որոշե՞լ է՝ ընտրություններին գնալու է «Լույս» դաշինքով, թե առանձին, Էդմոն Մարուքյանը պատասխանեց՝ ֆորմալ առումով դեռ որոշում չունեն, սակայն տրամաբանությունը հուշում է, որ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ստեղծված բրենդն իրենից շատ լուրջ ռեսուրս է ենթադրում։
«Այդ նույն ձևաչափով մենք կմասնակցենք ԱԺ ընտրություններին։ Ձևաչափի հետ կապված բազմաթիվ առաջարկներ ունենք, դրա համար չեմ ուզում վերջնական ինչ-որ բան ասել։ «Լույս» դաշինքը, կարծում եմ, կլինի, բայց թե դաշինքի մեջ ովքեր կլինեն, չեմ կարող ասել։ Արտահերթ ընտրությունները ենթադրում են արտահերթ պրոցեսներ»,- ասաց պատգամավորը։
Անդրադառնալով ռեյտինգային ընտրակարգին՝ Էդմոն Մարուքյանը հիշեցրեց, որ ընտրակարգի արատավոր մասն այն էր, որ օլիգարխների համար լուրջ լծակ էր դարձել։
«Ես անգամ խնդիր չեմ տեսնի, եթե այս օրենսգիրքը չընդունվի, և ընտրությունների գնանք հին օրենսգրքով։ Հիմա այլ իրավիճակ է, հիմա ոչ ոք փող չի բաժանում, իսկ ռեյտինգային համակարգը մեծ հաշվով ստեղծվել էր փող բաժանելու համար։ Սակայն համամասնականի դեպքում իմ միակ մտահոգությունը մարզերից ներկայացվածության խնդիրն է առաջանալու։ Կուսակցություններն այնպես պետք է կազմեն, որ մարզերից ներկայացուցիչներ ներգրաված լինեն անցողիկ տեղերում»,- ամփոփեց պատգամավորը։
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02