Հոկտեմբերի 11-ին Կիևի Boho ռեստորանում կայացել է 2018 թ. Ուկրաինայի ամենագեղեցիկ և ամենասեքսուալ աղջկա պատվին Playboy ամսագրի տարբերակով անցկացվող Playmate of the Year մրցանակաբաշխությանը նվիրված երեկույթը։ Երեկույթը մեկ տեղում է հավաքել ուկրաինական շոու-բիզնեսի, քաղաքական և ինտելեկտուալ էլիտայի, լուսանկարիչների, դիզայներների ներկայցուցիչների և ուղղակի հետաքրքիր և գեղեցիկ մարդկանց՝ գրում է korrespondent.net-ը։
Միջոցառման կոնցեպտը հիմնված էր Լաս Վեգասի ռոմանտիկայի վրա, և PokerMatch HighLight Club-ի արտոնյալ խաղացողների ակումբի շնորհիվ յուրաքանչյուրը կարող էր պոկերի աշխարհ ընկնել:
Մրցանակաբաշխության արարողությունը վարելէ Playboy ամսագրի գլխավոր խմբագիր Վլադ Իվանենկոն։ Հենց նա տվեց հաղթողի անունը. Playboy 2018 Ուկրաինա է ճանաչվել հմայիչ Ադել Վակուլուն: