Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (ԵԱԳԾ) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրինության գործադիր տնօրեն Թոմաս Մայր-Հարթինգին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետի պաշտոնակատարը կարևորել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների շարունակական զարգացումը և հույս հայտնել, որ այն համատեղ ջանքերի արդյունքում կբարձրանա նոր մակարդակի: Նիկոլ Փաշինյանն իր խոսքում անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող քաղաքական փոփոխություններին և խորհրդարանական ընտրությունների կազմակերպմանը՝ նշելով, որ կառավարության քայլերն ուղղված են ժողովրդավարության զարգացմանն ու ամրապնդմանը, ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացմանը, ինչպես Երևանի ավագանու վերջին ընտրությունների ժամանակ:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ դրանց արդյունքները որևէ քաղաքական ուժի մոտ կասկած չեն հարուցել, և բոլոր մասնակիցները շնորհավորել են ընտրություններում հաղթանակ տարած դաշինքին: Մեր երկրում տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացման գործում Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԵՄ-ի հետ փոխգործակցությունը՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում: Նա ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը հետևողականորեն գնում է ժողովրդավության, արդարադատության, կրթության, քաղաքացիական հասարակության, կառավարման համակարգի, ենթակառուցվածքների զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության ճանապարհով: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է կանանց ակտիվ դերակատարությունը հասարակական-քաղաքական կյանքում և քայլեր է իրականացնում կառավարման համակարգում նրանց ներգրավվածությունն ավելացնելու նպատակով:
Թոմաս Մայր-Հարթինգը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը բարձր մակարդակով անցկացնելու կապակցությամբ և անդրադարձել ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերին: Նա ընդգծել է, որ ԵՄ-ն ողջունում է ՀՀ կառավարության վերը նշված գործողությունները և պատրաստ է օժանդակել մեր երկրին նախաձեռնած բարեփոխումները կյանքի կոչելու գործում:
Զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր և կարևորել բանակցային գործընթացի համար բարենպաստ մթնոլորտի ստեղծումը: Նիկոլ Փաշինյանը և Թոմաս Մայր-Հարթինգն ընդգծել են հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում:
Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային նշանակության այլ թեմաների շուրջ:
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47