Նորագավիթի սուսերամարտի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մարզադպրոցում ավարտվեց սուսերամարտի Հայաստանի առաջնությունը:
«Սուսերամարտի Հայաստանի այս առաջնությունում մրցանակային տեղեր զբաղեցրեցին այն մարզիկները, ովքեր մարզաձևի առաջատարներն են: Մրցումներից հետո մարզչական կազմը կորոշի, թե այս առաջնությունում լավագույն արդյունք գրանցածներից, ովքեր կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշ Մադոյանը:
Հայաստանի առաջնության երեք օրյա պայքարից հետո չեմպիոններ դարձան. Ճկասուսերի տղաների պայքարում լավագույն եռյակում էին Մայքլ Հովհաննիսյանը (1-ին տեղ), Գևորգ Հարությունյանը (2-րդ տեղ), Արմեն Դալաքյանը (3-րդ տեղ) և Ալեքս Ազիզյանը (3-րդ տեղ): Աղջիկներ՝ Հասմիկ Աղաբաբյան (1-ին տեղ), Սոնա Բարսամյան (2-րդ տեղ), Արփինե Աթոյան (3-րդ տեղ) և Կալիպսե Թորոսյան (3-րդ տեղ):
Թրասուսերակիրների պայքարում երկրի չեմպիոն դարձավ Լևոն Քերոփյանը: Նրան հաջորդեցին Արսեն Բաղդասարյանը (2-րդ տեղ), Գևորգ Հարությունյանը (3-րդ տեղ) և Արթուր Կարապետյանը (3-րդ տեղ):
Ավելի վաղ խոցասուսերակիր տղաների մրցապայքարում հաղթել է Էդուարդ Հովիկյանը, 2-րդ տեղը զբաղեցրել է Ռազմիկ Վարդանյանը, իսկ 3-րդ տեղը կիսել են Միքայել Ղազարյանը և Արկադի Մուրադյանը:
Խոցասուսերակիր աղջիկների մրցապայքարում 1-ին տեղը գրավել է Էմմա Պողոսովան, 2-րդ տեղը զբաղեցրել է Սվետլանա Նազարյանը, իսկ 3-րդ տեղը կիսել են Նաիրա Համազասպյանը և Մարինե Հակոբյանը:
Մեծահասակների այս առաջնությանը մասնակցում էին ընդհանուր առմամբ 115 մարզիկներ՝ Երևանից, Գյումրիից, Վանաձորից և Բյուրեղավանից:
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
09:28
09:02
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55