Հրազդանի քաղաքապետարանը դատական հայց է ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան Հրազդան համայնքի նախկին ղեկավար Արամ Դանիելյանի դեմ՝ պատճառված վնասի փոխհատուցման պահանջով: Համայնքապետարանի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Ասլանյանը NEWS.am-ի հետ զրույցում մանրամասնեց դատական գործի էությունը. «Նախկին աշխատակից Սամվել Գրիգորյանը, ով 2002-2018թթ աշխատել է Հրազդանի քաղաքապետարանում, 2018թ-ի հուլիսի 31-ին ազատվել է աշխատանքից: Իր չօգտագործված արձակուրդը կազմել է 217 օր, որի համար Հրազդանի համայնքապետարանի կողմից իրեն վերջնահաշվարկ է վճարվել 2մլն 853 հազար 333 դրամի չափով: Այդ տարիներին որպես համայնքի ղեկավար է աշխատել Արամ Դանիելյանը, ով օրենսդրության համաձայն պարտավորություն ուներ ապահովելու աշխատողի արձակուրդը՝ աշխատողին ուղարկել արձակուրդի եւ վճարել արձակուրդի դիմաց, սակայն չի կատարել իր առջեւ դրված պարտականությունը, ինչի արդյունքում համայնքը վնաս է կրել նշված գումարի չափով»,-NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Արամ Ասլանյանը՝ ավելացնելով, որ տեղյակ չէ սա միա՞կ դեպքն է, թե՞ այլ դեպքեր էլ կան:
Արամ Ասլանյանը հայտնեց, որ քաղաքապետարանը հենց 2 մլն 853 հազ.333 դրամի չափով է պահանջ ներկայացրել:
Դատական գործը քննվելու է դատավոր Արիստակես Սիսակյանի կողմից: Առաջին նիստը նախատեսված է հոկտեմբերի վերջին: Փաստաբանի խոսքով, Դանիելյանը համայնքապետարանի կողմից նախապես ծանուցվել է հայցադիմումի մասին, սակայն վերջինիս կողմից առայժմ որեւէ առաջարկ չկա հաշտության համաձայնության վերաբերյալ:
NEWS.am-ը ավելի վաղ հայտնել էր, որ Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի դեմ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի եւ 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Դանիելյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ իր դեմ հարուցված քրեական գործի հետ կապված մտահոգություններ չունի:
Մտահոգություն չունեմ, սպասենք նախաքննության ավարտին. Հրազդանի նախկին քաղաքապետն՝ իր դեմ հարուցված քրգործի մասին
18:34
16:22
16:06
15:46
15:23
15:06
14:45
14:23
14:06
13:46
13:22
13:09
11:44
11:29
10:46
10:21
10:03
09:52
09:36
09:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55