Սա այն հարցերից է, որին պետք է պրագմատիկ վերաբերվել. կառավարության նիստից հետո լրագողների հետ զրույցում անդրադառնալով ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի անցկացումը Երևանից Մոսկվա տեղափոխվելու հարցին՝ այսպես ասաց ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը:
«Չգիտեմ ՝ ինչպես է կարգավիճակը, բայց ես կխորհրդակցեմ իմ գործընկերների հետ: Հայաստանում կանցնի այսօր, թե ոչ, հարցը պետք է որոշվի պրագմատիկ ճանապարհով»,- ասաց նա՝ նշելով, որ դրա մեջ ինքը խնդիր չի տեսնում:
Պատասխանելով ՀՀ-ում հեռացող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի՝ ԼՂ հիմնախնդրի մասին հայտարարությանը վերաբերող հարցին, թե ինչ կարծիք ունի դրա վերաբերյալ, արտգործնախարարը հիշատակեց՝ ԱԳՆ խոսնակը ներկայացրել է ՀՀ-ի դիրքորոշումը, որը հայտնի է, չի փոխվել և ներկայացված է կառավարության ծրագրում:
Իսկ հարցին, թե տողատակեր չի տեսնում նա ԱՄՆ դեսպանի ասածի տակ, Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց՝ ոչ: «Մենք աշխատում ենք մեր դիրքորոշումների շրջանակում և բանակցում ենք մեր դիրքորոշումների շրջանակում»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե հնարավոր է մեկ օր բանակցություններում քննարկվի «Հող՝ խաղաղության դիմաց» բանաձևը, նախարարը պատասխանեց․ «Դժվարանում եմ պատասխանել այդ հարցին»:
Անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին հետ կանչելու գործընթացին՝ Զոհրաբ Մնացականյանը նշեց․ «Շարունակում ենք կոնսուլտացիաները, քննարկումները, այն առումով, որ մեզ անհրաժեշտ է հարցը դիտարկել ավելի լայն կոնտեքստում, որովհետև նման իրավիճակներ կարող են ի հայտ գալ հետագայում ՝տարբեր պատճառներով, և կառույցների կանոնակարգերը պետք է պատրաստ լինեն նման իրավիճակների»,- ասաց նա:
Tert.am-ի հարցին, թե բանակցություններ, նոր հանիպումներ ԼՂ հիմնահարցի շուրջ հնարավո՞ր են, քանի որ նկատելի է բանակցությունները սառել են, Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց․ « Ինչպե՞ս են սառել: Հինգ ամսվա մեջ երկու անգամ հանդիպել ենք»: Հետո հավելեց, որ իր և Էլմար Մամեդյարովի երկու հանդիպումներն ու Փաշինյանի և Ալիևի հանդիպումը ԼՂ հիմնախնդրի կարգավորման շուրջ ընթացող գործընթաց է:
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցի հետ կապված էլ ասաց, նախարարը արձագանքեց, թե պատրաստվում են: «Մենք ունենք մեր օրակարգը ԱՄՆ-ի հետ, որը հաստատված և ձևավորված օրակարգ է․ կա տարածաշրջանային և գլոբալ օրակարգ, որոնց շուրջ խոսելու ենք»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե հնարավո՞ր է ՆԱՏՕ-ի հետ ՀՀ-ի հարաբերությունները զարգացնելու մասին քննարկումներ լինեն, նա պատասխանեց․ «Մենք ունենք մեր ձևավորած դիրքորոշումները և մնում ենք դրանց շրջանակներում»:
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55